AM | RU | EN
USD
EUR
RUB

Արտագաղթի և գյուղի նշանակության մասին

Արտագաղթին վերաբերվող քննարկումներից ու մեկնաբանություններից որոշներն իրենց բնույթով առավելապես երկիրն ու պետական իշխանությանն հերթական անգամ քրֆելու առիթից օգտվել էն հիշեցնում, քան կոնկրետ խնդրի շուրջ որոշակի լուծման տարբերակների առաջարկ։ Ինչևէ, ինքս չէի ուզում այս թեման քննարկել, պարզապես կիսվել էի մտահոգությամբս ընկերներիցս մեկի հետ, բայց իր կողմից թեման դրվեց խմբերից մեկում և լայն քննարկումեր առաջ բերեց։ Ուստի, ես էլ որոշեցի դիտարկումներիցս մի քանիսով կիսվել։

Նախ, ինչու՞ չէի ուզում հանրայնացնել: Բացատրեմ. արտագաղթի, դրա սարսափազդու ու ահագնացող տեմպերի մասին անըդհատ խոսելն իրականում արտագաղթի խթանման մեխանիզմներից ու նպաստող գործոններից մեկն է։ Բազմիցս այդ մասին խոսել եմ, կարճ օրինակով նորից ամփոփեմ այդ հարցը. եթե դուք գտնվում եք մի փակ սենյակում, և զանգ է գալիս, որտեղ ասում են՝ սենյակում ռումբ կա, դրան, բնականաբար, կհաջորի խուճապ, ոմանք կսկսեն ռումբը փնտրել, ոմանք՝ քֆրտել սենյակը, ոմանք՝ սենյակ սարքողին, ոմանք՝ ելքեր կորոնեն, ոմանք էլ՝ երկրի իշխանությանը կաշառակերության մեջ կմեղադրեն, կգտնվեն նաև մարդիկ, ովքեր ամենը կկապեն հարևան երկրների և տարածաշրջանային զարգացումների հետ, ինչևէ, մինչ այս պրոցեսն այսպես կընթանա, կլինի երկրորդ զանգը, որտեղ կասեն, որ դուռը գտնվում է սենյակի այսինչ հատվածում։ Եւ ի՞նչ կլինի, իհարկե, մասսայական վազք դեպի դուռը։ Մոտավորապես նույն վիճակն է, երբ առավոտից իրիկուն մամուլով և այլ աղբյուրներով միմիայն խոսվում է վատից ու բացասականից և զուգահեռ տարվում է՝ «ճար չկա ախպեր ջան, սաղ ունեցած չունեցածս ծախըմ եմ էթամ ստուց, հենա ընդեղ էրկու ամսըմ մարդիկ 10000 դոլար փող են առնըմ» ու սենց... բնականաբար մարդիկ ելքը սկսում են տեսնել՝ արտագաղթի մեջ։ Կարծում եմ՝ այս կետով մտքերս հասկանալի շարադրեցի, և առավոտից իրկուն արտագաղթից բողոքելու փոխարեն, պարզապես պետք է գործ անել՝ դրա պատճառների և հետևանքների վերացման ուղղությամբ։ Բայց նախքան այդ, փորձենք հասկանալ որոշ պատճառներ:

Հիմա հաջորդ կետը

«Ուրբանիզացիա - հասարակական կյանքում քաղաքների դերի բարձրացման, դրանցում բնակչության կենտրոնացման և քաղաքային ապրելակերպի գործընթացը։
Սուբուրբանիզացիա - այն երևույթն է, երբ ագլոմերացիայի կենտրոնից բնակչությունը արտահոսք է կատարում դեպի արվարձանները։

Կեղծ ուրբանիզացիա – այս երևույթը բնորոշ է նոր զարգացող երկրներին, երբ քաղաքում բնակչությունն ավելանում է ոչ այնքան արդյունաբերության զարգացման հաշվին, որքան հողազուրկ գյուղացիների ավելացմաբ, որոնք ապրում են քաղաքի ծայրամասերում հասարակ հյուղակներում։

Ագլոմերացիաներ - քաղաքային և գյուղական բնակավայրերի կուտակումները խոշոր քաղաքների շուրջը, որոնք կապված են արտադրական կապերով։
Մեգալոպոլիսներ - žագլոմերացիաները սերտաճելով, միանալով իրար՝ ստեղծում են ավելի հզոր ուրբանիզացված գոտիներ»։

Այս եզրույթներն, իմ կարծիքով, բոլորս անցել ենք դպրոցում՝ աշխարհագրությունից։ Ուրբանիզացիայի երևույթը պետք է որ նորություն չլիներ, բայց այսօրվա մամուլի ու քաղաքական քննարկումների շնորհիվ դա շատ հրեշավոր մի հասկացություն է դարձել։ Ինչևէ, դա իր դրական և բացասական կողմերն ունի, բայց անկախ ամեն ինչից՝ դա պրոցես է, որն սկսվել է դեռ քարի դարից՝ համայնքների խոշորացումից ու շարունակվում է մինչ օրս՝ անկախ մեր կամքից։

Էստեղ խնդիրն այլ է. պետք է պրոցեսները հավասարակշռել։ Այսինքն ուրբանիզացիայի և սուբուրբանիզացիայի հավասարակշռությունը վերականգնել կամ լրացնել գյուղական բնակության թվաքանակը՝ բնական ծնելիության աճի հաշվին։ Սրանք կարող են կատարվել նաև միաժամանակ՝ չնայած իրարից սկզբունքորեն տարբեր մեխանիզմներ են։

Ինչ վերաբերվում է կոնկրետ գյուղական բնակչության արտահոսքին տվյալ պահին կամ ավելի մասշտաբային՝ արտագաղթին, ապա, իհարկե, գլխավոր պատճառներից մեկը շուկան է։ Այսինքն, մեր Հայրենիքի (պետության) 9/10 հատվածի օկուպացիայի, ներկայիս վիճակում երկկողմանի բլոկադայի և դեպի ծով ուղղակի ելքի բացակայության, երկու՝ հարաբերականորեն բաց սահմաններն այդ երկրների վրա գործադրված ֆինանսատնտեսական և այլ ճնշումներով և այլն, հանդիսանում են օբյեկտիվ վատ գործոններ՝ մեր երկրում տնտեսական ծանր դրություն ունենալու համար, դրան էլ եթե գումարում ենք կոռուպցիան, օլիգարխիկ համակարգի առկայությունը և վատ կադրային քաղաքականությունն ու մենեջմենտը, ապա ունենք բավականին պարարտ հող՝ արտագաղթի խիստ որոշակի ցուցանիշներ ունենալու համար։ Առաձին չեմ ուզում քննարկենք նաև ինտերնետը, սերիալները, տուրիզմը և արտաքին աշխարհի հետ կապի սերտացումն ու համեմատական եզրերի և նաև երկրագնդի վրա համեմատաբար ազատ տեղաշարժի և ապրելու վայրի ընտրության հնարավորությունները. դրանք միանշանակ իրենց գործն անում են։ Ստացվում է պաթոլոգիկ մի շղթա՝ երբ արտագաղթը բերում է բնակչության թվի կրճատման, իսկ բնակչությունը սպառող է և դրանից առաջին հերթին տուժում է գյուղացին, քանի որ, օբյեկտիվ պատճառներից ելնելով՝ գյուղացու ապրանքը շատ ավելի արագ է փչանում, և ներսում իրացման դժվարությանը գումարվում են նաև դրսում իրացնելու սահմանափակ ժամկետները, եթե դրան էլ գումարենք սխալ մաքսային քաղաքականությունը, ագահ օլիգարխներին, ոչ ուղիղ հոսքով ելքը դեպի արտաքին շուկա (որովհետև, հասկանալի պատճառներով, նույն Վրաստանն ի՛նքն է ուզում միրգ արտահանել արտաքին շուկա և իրենից կախված ամեն ինչ կարող է անել, որ մեր միրգը ժամանակին չհասնի, մի բանն էլ փչանա և այլն)` ունենում ենք այն` ինչ ունենում ենք։ Այս խնդիրն ինքնին պարզ է, կարծում եմ, դրա համար անցնեք հաջորդ կետին՝ ինչից հաճախ բողոքում են, թե երեխան կյանք չի տեսնում գյուղում ու լավ չի սովորում դպրոցում։

Ինքս մեկուկես տարուց ավել գտնվելով դրսում, սովորելով և նաև ուսումնասիրելով տեղի համայնքը՝ մի քանի կոնկրետ համայնքների օրինակով կարող եմ ասել, որ մշակութային կյանքն այստեղի համայնքների համար (համեմատաբար մեծամասնություն հանդիսացող տեսակի համար) սահմանափակվում է ուրբաթ և շաբաթ օրերին ակումբներ հաճախելով և երբեմն էլ Հայաստանից ժամանած մի քանի ռաբիզ երգիչների համերգին մեծ բավականությամբ հաճախելով։ Դրան կարելի է գումարել հերթապահ՝ մարտի ութ, ապրիլի յոթ, ապրիլի քսանչորս, նոր տարի՝ որոշ տեղերում մի քիչ ավել, մի քիչ պակաս, և լոկալ բնույթի քեֆ ուրախություններ։ Այսինքն շատ քիչ մարդիկ են, որ այդ ամենից զատ՝ հաճախում են նաև դասական համերգների, պատկերարահներ, կինոներ, թատրոններ և այլն։ Այսինքն, զուտ համեմատական առումով՝ շատ մեծ տարբերություն չկա, թե որտեղ ես ապրում, որովհետև նույն՝ թվածս ստանդարտ փաթեթը՝ նույն հաջողությամբ, և անգամ ավելի լավ, կարելի է կազմակերպել տեղում։ Աշխատող օրինակներից մեկը՝ Գորիսի համայնքային մշակութային կյանքի աշխուժացման փորձերն են, որոնք,պետք է ասեմ, բավականին դրական առաջընթաց են արձանագրել կարճ ժամանակահատվածում։

Հիմա, ինչ վերաբերվում է կրթական մակարդակին

Մեծ քաղաքներ տեղափոխվելիս՝ տեղական դպրոց հաճախելուց, առաջինը՝ ինչին բախվում են՝ լեզվական խոչնդոտն է։ Որպես կանոն, դա առաջին տպավորություն է ստեղծում անհատի մոտ՝ թե ինքն աշխարհի ամենավերջին բութն է, և դրան գումարվելով մի քանի այլ նպատող գործոններ, բերում են ինքնապաշտպանական մեխանիզմի ակտիվացմանը, և գոնե միջավայրին ադապտացվելու համար սկսում են սովորել։ Հաճախ դա շատ կարճ  է տևում՝ մինչ այն պահը, երբ տեղին ադապտացվելով, գալիս են մի վիճակի, որ տեղական «կռուտիտներին» արդեն լավ են տիրապետում, և մյուսներին կարող են պատասխանել ոչ միայն լավ սովորելով և օրինակելիության գերազանցությամբ, այլև արդեն ծանոթ և յուրացված նո՛ր բառապաշարով հարուստ «բլատնոյ» վարքով։ Որպես կանոն, մեծամասնության մոտ այդպես էլ լինում է, իսկ ովքեր չեն տրվում դրան՝ մեծ արդյունքների կարող են հասնել ուսման մեջ։ Նրանց մի մասը, սակայն, ուղն ու ծուծով դառնում է տվյալ երկրի պրոպագանդողը, որն ավելի շուտ բարդույթ է՝ հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու պես, ինչն, ի դեպ, ամբողջ կյանքում ուղեկցում է տվյալ անձանց և հաճախ պատճառ դառնում ինքն իր ինքնության ուրացմանը՝ դրա ավելի ագրեսիվ դրսևորումներով։ Սա էլ այլ խնդիր է, առանձին քննարկման նյութ։

Ներկայիս պայմաններում, երբ արտագաղթը սկսել է ընտանեկան բնույթ կրել, պակասել են նաև տրանսֆերտները։ Այսինքն՝ դասական խոպանի մոդելն այլևս չի աշխատում, և էն հաշվարկները՝ թե «լավ է մերոնք գնան դրսում աշխատեն, փող ուղարկեն Հայաստան»՝ արդեն իրենց սպառում են. ինչքան էլ որ ցավալի հնչի տեղական օլիգարխների համար՝ գնացողներն էլ էշ չեն, ինչպես իրենց երբեմն թվում է։

Արդար լինելու համար, պետք է ասել, որ արտագաղթողները դրսում էլ մի երևելի կյանք չունեն։ Մեծ մասն աշխատում է կամ սպասարկման ոլորտում, կամ շուկաներում, կամ նույն՝ տաքսին են քշում։ Մի քիչ ավելի շուստրիներն իրենք իրենց վրա են աշխատում՝ բացելով տարբեր սննդի օբյեկտներ և լինելով այդտեղ և՛ տերը, և՛ աշխատողը։ Քիչ մասն ավելի լավ գործ են դնում. դրանք հիմնականում լինում են հյուրանոցներ, ռեստորաններ կամ այլ տեսակի սննդի օբյեկտներ աշխատացնելը։ Կան նաև արհեստավորների գործեր։ Մի ստվար զանգված կարող է պարզապես վաճառող կամ վաճառողուհի աշխատել. որպես կանոն տարբերությունը ստացած գումարի մեջ է և որ՝ քիչ մարդ է ճանաչում իրենց։ Իսկ աշխատաժամերի առումով շատ ավելի դաժան է՝ ուզես էլ չես կարող գլուխ պահել ինչպես Հայաստանում։ Վառ օրինակը՝ սոցցանցերի, մասնավորապես ֆեյսբուքի ցածր տարածումը։ «Վկոնտակտ»-ում էլ գործնականում չես հանդիպի աշխատանքի ժամերին։ ( Սա ևս, անուղղակի փաստում է տեղում շատ ավելի ազատ մթնոլորտը և գլուխ պահելու հնարավորությունը):

Հիմա. ի՞նչ անել

Սկսենք հերթով։

Պատճառահետևանքային կապն հականալուց հետո պետք է աշխատել թե՛ պատճառների, և, թե՛ հետևոանքների վերացման վրա։ Բժշկության մեջ կա այսպիսի մի եզրույթ՝ սիմպտոմատիկ բուժում։ Այսինքն, առավելապես բուժվում կամ կոմպենսացվում են հետևանքները։ Բայց պետք է հաշվի առնել նաև պատճառը։ Որպես կանոն մենք հիմնականում զբաղված ենք հետևանքների վերացմամբ (Ցավոք, հիմա շատ խմբերի և անհատների գործունեությունն էլ հիմնականում դրանով է սահմանափակվում՝ տարատեսակ օգնություններ, խաղալիքներ, սնունդ և այլն, առանց այդ էլ 88-ից սկսած մեր ազգի մեջ ձևավորած «ուզողի հոգեբանությունն» է՛լ ավելի է ամրապդվում՝ պետականորեն տրվող նպաստներին գումարվում են նաև տարատեսակն օգնությունները։ Որպես օրինակ կարող եմ բերել տաս երեխա ունեցող մի ընտանիքի, որի բնակարանի հարցը հորեղբայրս բարձրացրեց ժամանակին. Արցախից արձագանքեցին, որ տալիս են տուն, մեծ հողամաս, կով, և այլ ընտանի կենդանիներ, սկզբի համար՝ լույսի ու ջրի խնդիր չի լինի և կօգնեն արագ ոտքի կանգնել՝ սերմացու և այլն... մարդը կարճ կոնկրետ պատասխանեց, որ ինքը չի պատրաստվում կով կթող դառնալ և գերադասեց մուրացկանի ու լացողի կարգավիճակը՝ գյուղացու կարգավիճակից):

Հիմա, տվյալ պարագայում պետք է ապահովել շուկա։ Հասկանալի է, որ փոքրաթիվ բնակչության պայմաններում դա դժվար է կազմակերպել։ Դրա համար պետք է դուրս գալ արտաքին շուկա՝ համապատասխանեցնելով մաքսային քաղաքականությունը։ Այսինքն, մինիմալի հասցնել գյուղատնտեսական այն ապրանքների ներմուծումը, որոնց արտադրությունը տեղում հնարավոր է կազմակերպել՝ զուգահեռ խթանելով տեղում դրանց աճեցումը կամ արտադրությունը. դրան կարելի է հասնել, օրինակ, այդ ապրանքների ներմուծման վրա շատ մեծ հարկեր դնելով և, դրան հակառակ՝ նույն ապրանքների արտահանման հարկերի մաքսիմալ նվազեցմամբ։ Արդյունքում՝ նույն օլիգարխներին ավելի ձեռնտու կլինի տվյալ ապրանքն արտահանելը՝ քան ներմուծելը, որը կարող է նաև խթան հանդիսանալ տեղում դրանց արտադրության ծավալների մեծացման համար։ Սա ուղղակիորեն կբերի գյուղացու կենսամակարդակի բարձրացման, քանի որ ապրանքը կգնվի ու աշխատանքը կվարձատրվի։ Սա էլ իր հերթին կբերի այդ գործի, այսպես ասած, ձեռնտու լինելուն, և հայկական՝ ավանդական դարձած «սնկի էֆեկտի» շնորհիվ կսկսեն «բազմանալ» նույն բիզնեսն անողները։ Արդյունքում, նույն գյուղացին, ով դրսում աշխատելով ստանում է նույնքան, որքան որ տեղում, կունենա առնվազն մեկ տնտեսական արգումենտ՝ չլքելու համար երկիրը։

Հաջորդը՝ փոքրիկ գործարանների պատրաստումն է, օրինակ պահածոների, կաշվի արտադրության կամ բրդի մշակման՝ գյուղատնտեսության կոնկրետ ճյուղերի լոկալացման խթանմամբ։ Օրինակ, մի տեղ, որտեղ լոլիկը լավ չի աճում, բայց շատ լավ կարելի է նուռ աճեցնել՝ կենտրոնանալ նռան վրա և՝ հակառակը։ Սա կոնկրետ մասնագետների խնդիրն է՝ գյուղատնտեսական նպատակային քաղաքականության հաշվարկի և իրագործման մոդելավորում է պետք։

Մյուս հարցը՝ հոգեբանական գործոնն է։ Եթե ուզում ենք այս հարցն արմատապես լուծել, ուրեմն նաև արմատական քայլեր են պետք։ Դրանցից մեկը՝ մաքսիմալ բացառել մեր լեկսիկոնից «գեղցի» եզրույթը։ Գյուղացու դերը պետք է բարձրանա հասարակության ընկալման մեջ։ Եթե իսպառ անհնար է հրաժարվել պիտակավորումից, ապա հանգիստ կարող եք «գեղցու» փոխարեն կիրառել, ասենք, «քաղքենի» եզրույթը, որը գործնականում չի տարբերվում նախորդից ըստ նշանակության։ Էստեղ մեծ է նաև մամուլի դերը՝ գյուղացու կյանքի լուսաբանման առումով։ Ընդ որում, մամուլն ավանդական բողոքի-մատյան լինելու փոխարեն պետք է զբաղվի պարզապես գյուղացու կյանքի դրական ու հետաքրքիր կողմերի լուսաբանմամբ։ Օրինակ, ինչ-որ մի հաջողած գյուղատնտեսի մասին ռեպորտաժի պատրաստում կամ գյուղատնտեսության ինչ-որ ճյուղի էֆեկտիվությունն այսինչ մարզի պայմաններում և այլն։ Որպես կանոն՝ մեր մոտ արվում է ճիշտ հակառակը. առավոտից իրիկուն գյուղացու չարքաշ կյանքի մասին նվնվոցներով լիքը հաղորդումներն համատեղվում են գյուղերում լայն լսարան ունեցող՝ «քաղաքային շքեղ ու անդարդ, միլիոնների մեջ լող տվող օլիգարխիկ կյանքի» քարոզ ապահովող սերիալներով (այդ ամենն այնքան բուռն է արվում, որ, անկեղծ ասա, երբեմն դիտավորություն կարելի է համարել) ։ Մյուս մեթոդը՝ քաղաքաբնակների առավել հաճախ գյուղեր այցելությունն է։

Օրինակ, եթե պաշտոնյաների (կամ քաղաքաբնակ շարքային անձանց մեծ մասը) դուբայներում հանգստանալու փոխարեն նախընտրեն ամառանոց ունենալ որևէ գյուղում, և այդ մեկ ամիսը խորոված-չալաղաջ կամ կազինոներում անց կացնելու փոխարեն, զբաղվեն մի փոքրիկ այգի մշակելով, սա շատ դրական մթնոլորտ կձևավորի, թե՛ գյուղացու գիտակցության մեջ՝ իր տեսակի ու վարած կյանքի կարևորության առումով, թե՛ տվյալ պաշտոնյայի կերպարի ընկալման, և թե՛, առհասարակ, բոլոր մյուս առումներով։ Բայց, կարծում եմ, այս գիտակցությանն արագ հասնել դեռ հնարավոր չէ, և ներկայումս սա զուտ որպես ցանկալի ապագա է։ Մյուս, ավելի իրատեսական տարբերակը, որը նաև կապահովի նախորդի լինելիությունը որոշ ժամանակ անց, դա ներկայիս ուսանողական և քաղաքական երիտասարդական կառույցների կողմից պարբերաբար գյուղեր այց կազմակերպելն է։ Ընդ որում, այցեր՝ ոչ թե խաղալիք ու օգնություն տանելու կամ «գյուղացիներին քաղաքակրթելու» ծրագրերով ( էդ «քաղաքակիրթներից» շատերը մեր շատ գյուղացիների մոտ պիտի քաղաքակրթվեն իրականում), այլ համապատասխան սեզոնին մի քանի օրով աշխատանքային այցեր գյուղ։ Օրինակ. մնում են վրանում, կամ, նախնական պայմանավորվածությամբ, տվյալ գյուղում՝ մարդկանց տանը, ուտում են էն՝ ինչ էդ ընտանիքը, վեր են կենում ընտանիքի հետ առավոտյան վաղ ու զբաղվում էդ ընտանիքի հետ իրենց գործերով, դա կլինի դաշտում աշխատելը, անասունների հետ կապված գործը, թե այլ գործեր՝ արդեն սեզոնից և կոնկրետ տվյալ դեպքով կորոշվի։ Սա ունի մի քանի կարևոր էֆեկտ։ Առաջինը, գյուղացին կհասկանա, որ քաղաքաբնակի համար, և ընդհանրապես, տվյալ գործն անելն ամոթ չի։ Երկրորդ, քաղաքաբնակը կհասնակա, որ գյուղացուն պարտական է իր կերած սննդի համար և կգնահատի գյուղացու աշխատանքն ու դերը, հաջորդը՝ որպես կանոն ապագա քաղաքական գործիչները նման այցերով ավելի սերտորեն կկապվեն գյուղի հետ և ավելի լավ կըմբռնեն գյուղի կենցաղն ու խնդիրները՝ հետագայում ավելի ճիշտ տնտեսություն կկառուցեն՝ ավելի ճիշտ մոտեցմամբ, ոչ միայն ֆինանսական քաղաքականության մասով, այլ նախ և առաջ՝ հոգեբանական քաղաքականության առումով։ Այս մասին բազմիցս ասել եմ, կարելի է դա անել, օրինակ, աշխատանքային արշավների միջոցով։ Քաղաքում հիմա էլ շատերը կան, որ կարոտ են ֆիզիկական աշխատանքի, դա օգտակար կլինի իրենց մկանունքի համար և նաև մաքուր օդ ու էկոլոգիապես անարատ սնունդ կստանան, իսկ գյուղացին էլ՝ օգնություն։ Կարճ ասած՝ սա բազմաթիվ դրական կողմեր ունի։

Մյուս կետն արդեն վերաբերվում է գյուղական համայնքներում մշակութային կյանքի զարգացմանը։ Մեր արտասահմանցի «բարեկամներն» ավելի խելացի են գործում. կամավորների են ուղարկում գյուղում ապրելու, ովքեր բավականին հաջողությամբ անալիզ են անում եղած-չեղածը և կազմում իրենց երկրի համար նպաստավոր ստրատեգիական ծրագրեր։ Որպես կանոն՝ նրանց քարոզած հիմնական արժեքները լինում են՝ կանանց դեմ բռնությունների և նման թեմաների շրջանակներում, և թող անսպասելի չթվա, բայց նրանց գերակշիռ մեծամասնությունը , որպես հարցի լուծում առաջարկում են բաժանվելը։ Կարող եք արդեն պատկերացնել մնացածը (Սրանք սոսկ ենթադրություններ չեն, այլ հիմնված են կոնկրետ դեպքերի վրա):

Հիմա մե՛նք պետք է նորից վերցնենք գյուղական մշակութային կյանքի կազմակերպման և համապատասխան անալիտիկ ստրատեգիական ծրագրեր կազմելու գործը։ Ժամանակին գյուղական համայնքներում բավականին զարգացած էին ակումբները, դրանք սպորտային կամ մշակութային ուղղվածությամբ վայրեր էին, որտեղ երիտասարդությունը կարող էր իրեն դրսևորել։ Պետք է նորից զարկ տրվի դրան, նաև, քաղաքում ոչ այդքան հայտնի, կորած-մոլորած ինչ-որ ռաբիզ երգիչներից զատ, ովքեր իրենց վերջին հույսը տեսնում են փոքր համայնքներում մելամաղձոտ սիրային երգեր երգելու ճանապարհով մի փոքր գումար վաստակելու մեջ, պետք է նաև լուրջ մասնագետներ այցելեն գյուղ։ Ավելին, ոչ միայն զուտ հյուրախաղերի կամ համերգային ծրագրերի շրջանակներում, այլ նաև շատ կոնկրետ՝ տաղանդների հայտնաբերման ծրագրերով։ Դա դժվար չի կազմակերպել, ավելին՝ շատ օգտակար կլինի նաև էդ երաժիշտների և արվեստի մարդակնց համար։ Երաժիշտը նախ կհանգստանա, կշփվի, նոր տաղանդներ կգտնի, նոր մեղեդիներ կլսի՝ գյուղական սեղանների շուրջ, գրողը՝ նոր նյութ կունենա գրելու, և վերջապես՝ երևի կազատվենք՝ ստանդարտ սեքսի մասին գրելուց հոգնած և արդեն ոչ ավանդական սեքսի և այլ ապուշությունների մասին գրող մեր ոչ բարով «գրողներից», և միգուցե կծնվեն էլի Թումանյաններ, Սևակներ, Րաֆֆիներ, Պատկանյաններ...

Մյուս կետը՝ կրթության հարցն է։ Հատկապես գյուղական բնակավայրերում կրթությունը պետք է սարքել ավելի առարկայական։ Ինչ եմ հասկանում սա ասելով. պետք է խթանվեն գյուղական խոշոր համայնքներում տեխնիկումների վերաբացումը. արհեստների և կոնկրետ մասնագիտություն ձեռք բերելու համար դա շատ պրոդուկտիվ կլինի և համայնքի ներսու՛մ միգրացիան կապահովվի (այսինքն երիտասարդը կարիք չի ունենա մայրաքաղաքում կրթություն ստանալու, որ մի քանի տարի անց հետ գնա կամ՝ էլ երբե՛ք չգնա գյուղ՝ մեխանիզատոր աշխատելու)։ Մյուս կողից՝ գյուղում սովորող երեխան օրինակ տեսական ֆիզիկայից, երբեմն վերացական երևույթներից պետք է անցնի շատ ավելի կոնկրետ՝ առարկայական փորձերի, որոնց մի մեծ մասն հնարավոր է կազմակերպել առանց մեծ ծախսերի։ Կարելի է ակցենտ դնել բուսաբանության և կենդաբանության վրա՝ հաշվի առելով նաև տվյալ համայնքների ֆլորան և ֆաունան։ Դա կուժեղացնի նաև կրթությունը։ Չնայած՝ անկեղծ լինելու համար պիտի ասենք, որ դա իր հերթին կարող է խթանել գյուղից արտահոսքը և ուրբանիզացիան, բայց, ինչպես արդեն նշեցիք, դա բնական երևույթ է։

Մյուս կետը, որն ավելի արմատական է՝ դա ծնելիության խթանումն է։

Եվ վերջապես, ամփոփելով, պիտի նշեմ, որ շատ հաճախ մենք Արևմտյան Հայաստանից խոսելիս, ասում ենք՝ պետք է նախ մեր երկիրն հզորացնենք, նոր մտածենք էդ մասին։ Վերը շարադրած որոշ կետերը գալիս են և՛ս մեկ անգամ փաստելու, որ ճիշտ հակառակն է իրականում. երկիրը հզորացնելու համար պետք է հնարավորինս շուտ լուծենք Արևմտյան Հայաստանի հարցը։ Այդ թվում և՝ վերացնենք բլոկադան, ապահովենք համապատասխան կենսատարածք և դեպի ծով ելք, որը կօգնի նաև շուկայի զարգացմանը և ազատ տնտեսական մրցակցության համար խթան կլինի։

Հ.Գ.
Եվ պետք չէ մեղադրել ոչ Ռուսաստանին, ոչ Կանադային, ոչ Եվրոպային, Ոչ Ամերիկային և ոչ էլ ա՛յլ որևէ մեկին, որոք իրենց երկիրը զարգացնելու համար այս միջոառումները կամ դրանց մի մասն իրականացնում են՝ նաև ներգաղթ ապահովելու հաշվին, քանի որ նրանք դեմոգրաֆիկ մոնոէթիկության խնդիր չունեն, ինչպես մենք ունենք դրա անհրաժեշտությունը (փոքրաթիվ ազգերի համար և, հատկապես, պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար՝ հաջողության գրավականներից մեկն հենց համեմատաբար մոնոէթնիկ ազգաբնակչությունն է, հակառակը կարող է կործանարար լինել):

Եվ վերջապես, չար, նախանձ բիձու պես սրան նրան մեղադրելու ու քննադատելու փոխարեն, մենք կարող ենք և պարտավոր ենք պարզապես աշխատել և անել ամենը՝ մեր զարգացման համար, անգամ շրջանցելով թեզը՝ թե սա միա՛յն իշխանության խնդիրն է, թող անեն։ Սա բոլորի՛ս խնդիրն է։ Օրհասական պահին՝ մկանները և այլ օրգաններ, որոնք արյան դեպո են նաև, կարող են կենտրոնացնել և նպատակային ուղղորդել արյան հոսքը՝ օրգանիզմը փրկելու համար. դրանք չեն ասում՝ թթվածինն ուղեղին է պետք, թող ուղեղն էլ մտածի ոնց է գտնում։ Ի դեպ, ուղեղ ասվածն ասոցացնել կառավարության հետ ամենամեծ սխալն է, դա որպես կանոն պետք է ասոցացել Ազգային ժողովի հետ, բայց քանի որ այն ներկայիս ստանդարտներով, ցավոք, հեռու է մտավորական և մասնագիտական էլիտա կոչվելուց, ապա ուղեղի կեղև հասկացությունը եղել և մնում է մտավորականությունը (կրկնում եմ, ոչ թե մտավորականները, այլ մտավորականությունը): Բայց սա արդեն առանձին քննարկման նյութ է, դա մյուս անգամ։ Հիմա սահմանափակվենք այսքանով։

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

 

Լրահոս
«Ահրար ալ Շամը» չի մասնակցելու Սիրիայի հարցով Աստանայի բանակցություններին Սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի կազմն ընդլայնվել է Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է Աշխարհի գլխավոր աստղը ներկա է լինելու. Թրամփը մեկնաբանել է իր երդմնակալության բոյկոտը «Սասստեքս» ընկերությունը փորձ է անում Շիրակում վերականգնել արդյունաբերական ներուժը Ոստիկանության Շենգավիթի ու Գավառի բաժինները լավագույնն են 2016թ. արդյունքներով ՌԴ-ն և Թուրքիան սկսում են առաջին համատեղ օդային գործողությունը Սիրիայում Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարը` տարվա 4 եղանակին Կամո Արեյանը կարծում է, որ «Սանիթեք»-ը լիարժեք է կատարել իր առջեւ դրված պարտավորությունները ՀՀ գյուղնախարարը մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն Իտալիայում կուժեղացնեն զինվորականների ներկայությունը երկրաշարժից տուժած շրջաններում Ադրբեջանի կառավարության հետ կապված նոր կոռուպցիոն սկանդալ է տեղի ունեցել Մայրաքաղաքի վարչական շրջաններում առկա են կոյուղացման եւ գազամատակարարման հետ կապված խնդիրներ ՀՀ քննչական կոմիտեն ուսումնասիրում է բժշկական կենտրոնում բռնաբարության մասին տեղեկության իսկությունը Տրանսպորտի բնագավառում 2016թ. ՀՀ կառավարություն է ներկայացվել փոփոխություն կատարելու մասին 14 օրինագիծ Զինծառայող Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով Հնդկական ինքնաթիռներում հայտնվել են տեղեր միայն կանանց համար Մալիում ավելի քան 80 մարդ Է զոհվել զինվորական ճամբարում իրականացված պայթյունից Արծվիկ Մինասյանն այցելել է «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկեր Մայրաքաղաքի 12 վարչական շրջանները հագեցվել են շախմատի դպրոցներով Մայրաքաղաքի լուսավորության ցանցը կփոխարինվի LED էներգախնայող համակարգով 2017-ին մայրաքաղաքում վերանորոգվելու է 28 մանկապարտեզ Հռոմում երկրաշարժից հետո չի աշխատում մետրոն, տարհանվել են մի շարք դպրոցներ Իրաքի զինված ուժերն ԻՊ-ից ամբողջովին ազատագրել են Մոսուլի արեւելյան մասը Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ավտոմեքենան կամրջից ցած է ընկել Հայ ավետարանչական ընկերակցությունը զոհված 18 զինծառայողների ընտանիքներին օգնություն կտրամադրի «Կապանի բժշկական կենտրոն»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ռոմիկ Սարգսյանը Զինծառայության պարտականություններ կատարելուց հրաժարվողը բերման է ենթարկվել Դավիթ Տոնոյանն ընդունել է Լիտվայի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպանին Վիգեն Սարգսյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին Արցախում Ադրբեջանի զինուժի արձակած կրակոցից զինծառայող է զոհվել ԿԳ նախարարը Սերժ Սարգսյանին զեկուցել է կրթության ոլորտում իրականացվող աշխատանքների և ծրագրերի մասին Արցախի նախագահն ընդունել է Անջեյ Կասպշիկին Մխիթարյանը հայկական անկյուն է գտել Մանչեսթեր քաղաքում Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցվել է քրգործ Ռուսաստանը ԵԱՀԿ տարածքում ճգնաժամերի հաղթահարման գործում կարևոր դեր կարող է ունենալ. Կուրց Արցախի ՄԻՊ-ը պետք է ներգրավված լինի բոլոր գործընթացներում. Արման Թաթոյան Արման Թաթոյանը Լապշինին առաջադրվող մեղադրանքները համարում է միջազգային չափանիշներին հակասող Երևանի մի քանի փողոցներում տեղադրվելու են նոր արագաչափ սարքեր Երրորդ ուժգին երկրաշարժն է տեղի ունեցել Իտալիայում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan