Խաղերից հետո Ադրբեջանը դիմելու է սադրանքների նոր ալիքի. պետք է աշխատել իրադրություն փոխող հարթակներում

Խաղերից հետո Ադրբեջանը դիմելու է  սադրանքների նոր ալիքի. պետք է  աշխատել  իրադրություն փոխող  հարթակներում

Եվրոպական խաղերից հետո Ադրբեջանը  կողմը  կարող է անցնել նոր և ավելի կոշտ սադրանքների ալիքի, բայց  ոչ երբեք պատերազմի վերսկսման:  Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության»  ՀԿ գործադիր տնօրեն  Լարիսա  Ալավերդյանը՝ շեշտելով, որ  ԵԱՀԿ Մինսկի խմբի ամենամեծ հաջողությունը լայնածավալ պատերազմի բացակայությունն է:  

Ինչ վերաբերում է մեր անելիքներին,  ապա պետք է ակտիվացնել փորձագիտական միտքը և աշխատել այն հարթակներում, որտեղ  կարելի է իրադրություն փոխել.  «Խորհրդարանական վեհաժողովներն այն տեղը չեն, որտեղ պետք է փորձել  իրավիճակը, այստեղ արդեն պետք է փոխած ներկայանալ»: 

Անդրադառանալով  Արցախում դատապարտված դիվերսանտների ճակատագրին,  ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանը նկատեց, որ արցախյան կողմը դատարանում և դրանից դուրս  իրեն շատ զուսպ պահեց, և հենց այդ զսպվածության մեջ է իր ուժը: Մինչդեռ  Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է իր ցուցադրական և ապակառուցողական քաղաքականությունը, ինչը  հայր Ալիևի դեպքում  չկար:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում