Անկաշառ քաղաքացիական ուժն է, որ կարող է հաջողության հասնել այս պայքարում. Լարիսա Ալավերդյան

Անկաշառ քաղաքացիական ուժն է, որ կարող է  հաջողության հասնել այս պայքարում. Լարիսա Ալավերդյան

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության»  ՀԿ գործադիր տնօրեն  Լարիսա  Ալավերդյանը ողջունում և միանում է Ազատության հրապարակում  նստացույց անող երիտասարդների՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 17-ի որոշումը  չեղյալ հայտարարելու պահանջին: Ալավերդյանը վստահ է, որ անկաշառ քաղաքացիական ուժն է, որ կարող է հասնել հաջողության,  երբ չկա քաղաքական լիդերություն:

Ըստ նրա՝  ՀԷՑ-ի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պահանջն անհիմն է, ավելին՝  չի եղել ՀՀ իշխանությունների կողմից  հոսանքի թանկացման լուրջ  հիմնավորում,  այն, ինչ հնչում է շատ հեղհեղուկ է, թեպետ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում  ըստ Լարիսա Ալավերդյանի, կան մասնագետներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում