Պաքարը պետք է շարունակել այնքան ժամանակ, մինչեւ հասնենք սակագնի որոշման կասեցմանը. Թեւան Պողոսյան

Պաքարը պետք է շարունակել այնքան ժամանակ, մինչեւ հասնենք սակագնի որոշման կասեցմանը. Թեւան Պողոսյան

Երիտասարդությունը իրավատեր է և պատրաստ է պայքարել իր իրավունքների համար: Եւ սա քաղաքացիական նախաձեռնություն է, որտեղ կարելի է տեսնել տարբեր տարիքի մարդկանց, ինչ ոգեշնչում է և ուրախացնում: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը: «Բայց ամենագլխավորն այս շարժմանն այն է, որ մարդիկ անզիջում են և պատրաստ են իրենց իրավունքները մինչեւ վերջ պաշտպանելու»,-ընդգծել է նա: Բանախոսը նկատում է, որ ցանկացած բաժակ լցվելու հատկություն ունի եւ, եթե ուշադրություն չես դարձնում, թե ինչպես է այն կաթիլ-կաթիլ լցվում, ապա մի օր լինում է այն, ինչ ունենք այսօր:

Ոմանք քննադատում եմ, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ նախաձեռնած շարժումը չունի ռազմավարություն, ընդգծված առաջնորդներ: Պատգամավորը սա միանգամայն նորմալ է համարում: «Կա լավագույն օրինակ, որ շարժումը կարող է չունենալ ընդծված լիդեր, բայց թիմային հարցերի լուծման մեխանիզմը ձևավորվում է և աշխատում: Մի գուցե տարբեր խմբեր փորձում են տարբեր ուղղություններով տանել այն, այնուամենայնիվ, թիմային որոշում է կայացվում, և ժողովուրդն է դա անում, հենց դրանով է այն հետաքրքիր և յուրօրինակ»,-նկատել է նա:

Օրենսդիրը կարծում է, որ պաքարը պետք է շարունակել այնքան ժամանակ, մինչեւ հասնենք որոշման կասեցմանը: Այնուհանդերձ, որոշման չեղարկումը քայլերից միայն մեկն է, դրանից հետո եւս, ըստ Պողոսյանի, խնդիրներ ունենք լուծելու: «Քաղաքական ուժերը և այլ շահագրգիռ խմբերը պետք է ձևավորեն մեխանիզմեր՝ ամբողջ համակարգի եղած և նախկին բացթողումները ջրի երես հանելու, բոլոր մեղավորներին պատժելու համար, բոլոր գողոթյունները, կոռուպցիոն գումարները, արատավոր երեւույթները, «ատկատները» բացահայտելու եւ գումարները համակարգին վերադարձնելու համար, համակարգի արդիկանացման համար: Ի վերջո, մենք երկիր են, որը պարտավոր է ունենալ էներգետիկ անվտանգության բարձր մակարդակ»,-ասել է բանախոսը:

Թեւան Պողոսյանի խոսքով՝ այդ ամենին կկարողանանք հասնել՝ ռազմավարություն ունենալու դեպքում, «այլապես՝ ամեն տարի, երկու տարին մեկ սակագին պետք է վերանայեն»:

Վերլուծելով ու ամփոփելով վերջին օրերի իրադարձությունները՝ պատգամավորը նկատում է՝ ոստիկանական համակարգը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու՝ մինչև գիտակցելը, որ բարեփոխումների գլխավոր խնդիրը համազգեստի գույնն ու ձևը փոխելը չէ: «Ճիշտ է, ոստիկանապետը ներողություն խնդրեց և ասաց, որ կփոխհատուցեն բոլոր վնասները, բայց ո՞ւմ հաշվին են հատուցելու, մեր բյուջեի հաշվին են չէ՞ փոխհատուցումներ լինելու: Նրանք ջարդեն, մենք՝ բոլոր հարկատուներս, պե՞տք է վճարենք: Այստեղ է մեծ խնդիրը: Ոստիկանը նրա համար է, որ չխախտի այդ օրենքները, ինքը միակ ինստիտուտն է, որն օֆիցիալ, լեգիտիմ ձևով իրավունք ունի ուժ կիրառելու: Բայց այդ իրավունքը պետք է անպայմանորեն սահմանափակված լինի օրենքի ամբողջ խստությամբ»,-ասել է պատգամավոր Պողոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում