Գարեգին Բ կաթողիկոսը ցավակցել է Հռոմի պապին Ներսես Պետրոս ԺԹ-ի վախճանի կապակցությամբ

Գարեգին Բ կաթողիկոսը ցավակցել է Հռոմի պապին Ներսես Պետրոս ԺԹ-ի վախճանի կապակցությամբ

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 26-ին ցավակցագիր է հղել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին` Հայ Կաթողիկե Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ Թարմունու վախճանման կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Վեհափառ Հայրապետը Գերագույն Հոգևոր Խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության անունից վշտակցություն է հայտնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին, Հայ Կաթողիկե Եկեղեցու հոգևոր դասին և հավատացյալներին:

Նորին Սրբությունն ընդգծել է լուսահոգի Պատրիարքի երկար տարիների նվիրյալ ծառայությունը Հայ Կաթողիկե Եկեղեցու անդաստանում` ի խնդիր Քրիստոսի Սուրբ Եկեղեցու առաքելության արդյունավորման, հոգևոր ժառանգության պահպանման ու արժևորման:
Ամենայն Հայոց Հայրապետն աղոթք է բարձրացրել, որ Տերը երկնային երանական բարձունքներում լույսերի մեջ քաղցրությամբ ընդունի հոգին նորոգ հանգուցյալ Ներսես Պետրոս ԺԹ Հայ Կաթողիկե Պատրիարքի և Սուրբ Հոգու մխիթարությունն ու սփոփանքը շնորհի Հայ Կաթողիկե Եկեղեցու վշտակիր միաբանությանը և հավատացյալներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում