Վիրահայոց թեմի ու Վրաստանի հոգեւոր առաջնորդները քննարկել են Վիրահայ համայնքին հուզող հարցեր

Վիրահայոց թեմի ու Վրաստանի հոգեւոր առաջնորդները քննարկել են Վիրահայ համայնքին հուզող հարցեր

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Թբիլիսիի պատրիարքարանում հանդիպել է Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետ Իլիա Երկրորդին եւ քննարկել վիրահայոց համայնքին և հայոց եկեղեցուն հուզող հիմնահարցերը: Ինչպես փոխանցեցին Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի մամուլի դիվանից, սրբազան հայրը նորին սրբությանն է փոխանցել Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի ցավակցական նամակը հունիսի 14-ին Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների և մարդկային զոհերի առնչությամբ և հաղորդել հայոց Վեհափառի բարեմաղթանքները վրաց հովվապետին ու համայն Վրաստանին:

Վիրահայոց թեմի առաջնորդը համայն Վրաստանի Պատրիարքի հետ քննարկել է նաև վիրահայոց համայնքին և Հայոց եկեղեցուն հուզող հիմնահարցերը: Երկուստեք պատրաստակամություն են հայտնել հայ և վրաց եկեղեցիներին հուզող հարցերի վերաբերյալ ունենալ հաճախակի հանդիպումներ, քրիստոնեական սիրո և փոխադարձ հասկացության մթնոլորտում միասին քննարկել առաջացած խնդիրները, զերծ մնալ քայլերից, որոնք կարող են վնաս հասցնել հայ-վրացական եկեղեցական հազարամյակների եղբայրությանը: Վրաց եկեղեցու պատրիարքն իր բարեմաղթանքներն է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկր որդին և ասել, որ հակառակ բոլոր դժվարությունների, վրաց ուղղափառ եկեղեցին միշտ կմնա հայ առաքելական եկեղեցու կողքին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում