«Պատը էլի կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ»».Փողոցայինից անցում մասնագիտական պայքարի

«Պատը էլի կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ»».Փողոցայինից անցում մասնագիտական պայքարի

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները դադարեցրեցին  նստացույցն Ազատության հրապարակում։ Վաղը նրանք հանդես կգան մամուլի ասուլիսով, որի ընթացքում կտեղեկացնեն  իրենց  հետագա գործողությունների մասին:

Վաղինակ Շուշանյանը կրկնեց Մաքս Սարգսյանի միտքը՝ անհրաժեշտ է իրավաբանների և տնտեսագետների մասնակցությամբ ստեղծել ամբողջական մի  համակարգ` վերլուծելու ստեղծված  իրավիճակը: Ի վերջո, պետք է հասկանալ` ճի՞շտ է մասնակցությունը ՀէՑ-ի միջազգային  աուդիտին,  թե՞ ոչ:

«Եթե  վերցնենք միայն փողոցինը, կարող ենք մնալ փողոցում, ինչը հնարավոր է  տանի լճացման: Ես  կարող եմ անընդհատ կանգնել  ջրցանի էլ, և ոստիկանական զորքերի դեմ էլ, բայց Սևակը մի լավ խոսք ունի` «Պատը էլի կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ»»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե ամեն ինչ այնպես չստացվի, նորից կդիմեն փողոցային պայքարի, այսինքն՝ ցանկացած պահի կարող են դուրս գալ փողոց: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում