«Հայկական ժամանակ». Հուլիսի 2–ի Աժ արտահերթ նիստի փակ կամ բաց լինելու մասին պաշտոնական տեղեկություն դեռ չկա

«Հայկական ժամանակ». Հուլիսի 2–ի Աժ արտահերթ նիստի փակ կամ բաց լինելու մասին պաշտոնական տեղեկություն դեռ չկա

«Կառավարությյունը երեկ պաշտոնապես հաստատեց, որ հուլիսի 2-ին Աժ արտահերթ նիստ է նախաձեռնում, որի օրակարգում «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրն է։

Նիստի փակ կամ բաց լինելու մասին պաշտոնական տեղեկություն դեռ չկա: Այնինչ, անցյալ շաբաթ իշխանական շրջանակներից տեղեկություն կար, որ նիստը ոչ միայն փակ է լինելու, այլ նաև օրակարգում Գյումրիի 102-րդ ռազմաբազայի գործունեության երկարաձգման հարցն է քննարկվելու: Ինչ վերաբերում է կառավարության նշած օրակարգային հարցին, խոսքը 200 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ վարկի մասին է, որով նախատեսվում է ընդլայնել ՀՀ զինված ուծերի ժամանակակից սպառազինման տեսականին: Ըստ մեր տեղեկությունների, վարկը տրամադրվելու է տարեկան 2 տոկոս տոկոսադրույքով: Սույն գումարի մի մասը, ըստ ՀՀԿ-ականների, ուղղվելու է էլէներգիայի սակագնի չբարձրացման հետևանքով առաջանալիք ֆինանսական ճեղքվածքը փակելուն: Իսկ այդ ճեղքվածքը փակելու համար առաջիկա 1 տարվա կտրվածքով անհրաժեշտ է 50 միլիոն դոլար»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում