«Հրապարակ». Կիրակի օրը տեղի է ունեցել Արթուր Բաղդասարյանի որդու նշանադրությունը

«Հրապարակ». Կիրակի օրը տեղի է ունեցել Արթուր Բաղդասարյանի որդու նշանադրությունը

«Կիրակի օրը տեղի է ունեցել Արթուր Բաղդասարյանի որդու նշանադրությունը: Հարսնացուն «Բելաջիո» խանութի սեփականատեր, երկար ժամանակ մաքսային համակարգում աշխատած Արմեն Ստեփանյանի դուստրն է: Հատուկ դրա համար Հայաստան է եկել Արա Աբրահամյանը, որը վերջերս դարձել է Արթուր Բաղդասարյանի որդու քավորը: Ի դեպ, Արա Աբրահամյանը մեկօրյա այցի ընթացթում 2 անգամ հանդիպել է Սերժ Սարգսյանին: Քննարկման թեմաները պտտվել են Հայաստանում ընթացող զարգացումների շուրջ, Աբրահամյանն ինչ-ինչ մեսիջներ է տարել Ռուսաստան, ըստ ամենայնի՝ անձամբ «ցար ի բոգին», գաղտնիք չէ, որ Արա Արշավիրովիչն՝ «ասոբո պրիբլիժոն կ իմպերատորու»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում