Հետևել են, բայց չեն վախեցրել. Մաքսիմ Սարգսյան (տեսանյութ)

Հետևել են, բայց  չեն վախեցրել. Մաքսիմ Սարգսյան (տեսանյութ)

«Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամ  Մաքսիմ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց, որ իրեն և Վաղինակ Շուշանյանին չեն վախեցրել, սպառնացել, ինչպես  ասվում է  շրջանառվող  լուրերում,  ինչի  հետևանքով էլ  իբր լքել են Բաղրամյան պողոտան:

«Հետևել են, բարձրաձայնել եմ, վախեցնել չի եղել, չկա նման բան: Երեք տարի  փողոցային պայքարի մեջ եմ, եղել է թե՛ ծեծ, թե՛ հետապնդում, գիտակցել եմ ռիսկերը, եթե վախեցող մարդ լինեի, ի սկզբանե չէի մտնի պայքարի մեջ, ումի՞ց կամ ինչի՞ց պետք է վախենամ: Ապատեղեկատվություն է, որ ինձ վախեցրել են: Վախենալու բան ունի մեր ոստիկանությունը, որը ապօրինի կերպով իրականացրեց հունիսի 23-ի դեպքերը»,-հայտարարեց Մաքսիմ Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում