Արցախի նախագահն ու պաշտպանության նախարարը քննարկել են սահմանում տիրող իրավիճակը

Արցախի նախագահն ու պաշտպանության նախարարը քննարկել են  սահմանում տիրող իրավիճակը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ հունիսի 30-ին տեղի է ունեցել խորհրդակցություն պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ` պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի գլխավորությամբ:

Ինչպես  տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են բանակաշինությանը, ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում