Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում բավական լուրջ սուվերենության ձգտում կա. Սերգեյ Մինասյան

Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում բավական լուրջ սուվերենության ձգտում կա. Սերգեյ Մինասյան

ICM Reseacrh բրիտանական հայտնի ընկերությունը «Սպուտնիկ» գործակալության հետ միասին հարցում է անցկացրել, ըստ որի՝ պարզվել է, որ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի բնակիչների մեկ երրորդը կարծում է, որ Եվրամիությունը պետք է սեփական բանակն ունենա և հույսը չդնի ՆԱՏՕ-ի զորքերի վրա:

«Ի՞նչ եք կարծում՝ Եվրամիությունը պետք է ունենա սեփական բանակը՝ սեփական շահերը պաշտպանելու համար, թե ՆԱՏՕ-ն պետք է պաշտպանի եվրոպական երկրները»,- այս հարցին ի պատասխան՝ հարցման մասնակիցների մոտ 28 տոկոսը նշել է, որ անհրաժեշտ է սեփական բանակն ունենալ՝ երկրի շահերը պաշտպանելու համար: Ֆրանսիայում այդպես է կարծում հարցվածների 37 տոկոսը: ԻսկԳերմանիայում՝ 47 և ՄԵծ Բրիտանիայում 48 տոկոսը կողմ են ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությանը սեփական երկրում, բայց, միևնույնժամանակ, Գերմանիայում շատ են սեփական զինված ուժերի ստեղծման կողմնակիցները՝ մոտ 36 տոկոս:

Հարցումն անցկացվել է 2015-ի մայիսի 1-4-ը՝ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում եւ ԳԵրմանիայում: Հարցմանը մասնակցել է 4096Հասարակական կարծիքի ուսումնասիրման միջազգային ծրագիրը մեկնարկել է 2014-ի հուլիսից: «Սպուտնիկ»-ի գործընկերն է հայտնի բրիտանական հետազոտական ICM Research ընկերությունը: «Սպուտնիկ.Կարծիքներ» ծրագրի շրջանակում պարբերաբար հարցումներ են անցկացվում Եվրոպայի ու ԱՄՆ-ի երկրներում՝ սոցիալական ու քաղաքական արդի հարցերի վերաբերյալ:

Եվրամիության անդամ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներսում այս պահին բավական լուրջ սուվերենության միտում կա:

«Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նրա համոզմամբ՝ Եվրամիությունը խոր ճգնաժամի մեջ է, և եթե չլինեին ուկրաինական զարգացումները, ապա ոչ պակաս խոր ճգնաժամ կսպասեր նաև ՆԱՏՕ-ին: «Եվրամիության առաջատար երկրներում, որոնք համոզված են, որ սեփական ազգային զինված ուժերն ավելի լուրջ, ակտիվ և ամենակարևորն ինքնուրույն գործոն են, ելնում են նրանից , որ հատկապես Եվրամիության ներսում այս ճգնաժամը միմիայն ավելացրեց այդ երկրներում այն համոզմունքը, որ միայն ազգային զինված ուժերը կարող են լուծել անվտանգության խնդիրները, ռազմական սպառնալիքները»,- ասել է նա:

Եվրոպական միության կորիզը հանդիսացող երեք երկրների քաղաքացիների 30 տոկոսից ավելին սեփական բանակ ունենալն անհրաժեշտություն է համարում: Այս համատեքստում՝ արդյոք ՆԱՏՕ- ն դիտարկվո՞ւմ է ԱՄՆ-ի շահերին սպասարկող ռազմական կառույց: Այս հարցին ի պատասխան՝ քաղաքագետը նկատում է, որ դա կապված է կոնկրետ երկրների հետ: «Հաշվի առնենք, որ Ֆրանսիան մշտապես փորձել է անկախ դեր խաղալ ՆԱՏՕ-ի համակարգում, նույնիսկ «սառը պատերազմի» ամենակարևոր տարիներին, հետևաբար՝ կարծում եմ, որ դա կապված է այդ երկրների ազգային շահերի և քաղաքական էլիտաների փորձերի հետ՝ արդարացնել սեփական հասարակության սպասելիքները»,- տեսակետ է հայտնել Սերգեյ Մինասյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում