Լոնդոնում հակաահաբեկչական խոշոր վարժանքներ են անցկացվում

Լոնդոնում հակաահաբեկչական խոշոր վարժանքներ են անցկացվում

Լոնդոնում հակաահաբեկչական լայնածավալ վարժանքներ են սկսվել, որոնց մասնակցում են ոստիկանության հազարից ավելի աշխատակիցներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սքոթլենդ-Յարդի ներկայացուցիչը:

Բացի ոստիկաններից, վարժանքներում ներգրավված են քաղաքի արտակարգ ծառայությունների, տրանսպորտային վարչության եւ պաշտպանության նախարարության աշխատակիցներ:

Վարժանքների նպատակն Է ստուգել՝ իրավապահպան մարմինները պատրաստ են արդյոք դիմագրավելու հրաձգային զենքի օգտագործմամբ ահաբեկչական գործողությունը, որպիսին ընդամենը մի քանի օր առաջ տեղի ունեցավ Թունիսում եւ մինչեւ 30 բրիտանացիների կյանք խլեց:

«Ներկայիս վարժանքները պետք Է բարձրացնեն ահաբեկչական սպառնալիքին հակազդելու մեր պատրաստվածությունը»,-հայտնել Է Սքոթլենդ-Յարդի ղեկավար սըր Բեռնարդ Հոգան Հոուն:

Ոստիկանությունում նշում են, որ վարժանքները նախապատրաստվում Էին «վեց ամսվա ընթացքում» եւ Թունիսում տեղի ունեցած ահաբեկչական գործողության «անմիջական արձագանքը չեն»: Միեւնույն ժամանակ Սքոթլենդ-Յարդում ընդգծում են, որ այդ գրոհը, ինչպես եւ Charlie Hebdo-ի խմբագրության վրա կատարված հարձակումը եւ Սիդնեյում պատանդների առեւանգումը, ազդել Է վարժանքների բնույթի վրա: Վարժանքների սցենարի համաձայն՝ մի քանի զինյալները հարձակում են կատարում քաղաքի օբյեկտներից մեկի վրա, ինչից հետո փորձում են թաքնվել մետրոպոլիտենի համակարգում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում