Բաքվի Եվրոպական խաղերից ստացված ցածր եկամուտը դրանց անհետաքրքրության ապացույցն է

Բաքվի Եվրոպական խաղերից ստացված ցածր եկամուտը դրանց անհետաքրքրության ապացույցն է

Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովի հայտարարությունն այն մասին, որ Բաքվում հունիսի 12-28-ն անցկացված Եվրոպական խաղերի գործադիր կոմիտեի գործունեությունից ստացված եկամուտը չի գերազանցում 15-17 մլն մանաթը (մոտ 8-10 մլն ԱՄՆ դոլար), խոսում է դրանց նկատմամբ չնչին միջազգային հետաքրրքության մասին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Թուրան»-ի հետ զրույցում հայտարարել է «Հանրապետական այլընտրանք» (ՌԵԱԼ) շարժման գործադիր քարտուղար, տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին: Նրա խոսքով` խոսքը երեք աղբյուրներից` տոմսերի վաճառքից, հեռարձակման իրավունքից եւ հովանավորչական օգնությունից ստացված եկամուտների մասին է:

Համեմատության համար նա նշել է, որ Լոնդոնյան Օլիմպիական խաղերի միայն երկու հովանավորներ` կորեական «ԿԻԱ» եւ «Հունդաի» ընկերությունները նման իրավունք ստանալու համար կազմակերպիչներին 150 մլն դոլար են վճարել: Ես 400 մլն դոլար եկամուտ է ստացվել զբոսաշրջությունից:

Նա ասել է, որ զբոսարջիկներ ներգրավելու տեսակետից Ադրբեջանը ոչ արդյունավետ քաղաքականություն է վարում, քանի որ Բաքվում գործող բոլոր հյուրանոցները խիստ թանկարժեք են: Բացի այդ, Ադրբեջանը զբոսաշրջիկների համար բարդություններ է ստեղծում խիստ վիզային ռեժիմի պատճառով:

Պաշտոնական տվյալներով` Բաքվի Եվրոպական խաղերի միայն օպերացիոն ծախսերը (առանց սպորտային ենթակառուցվածքների շինարարության) կազմել են մեկ միլիարդից ավելի մանաթ:

Bne.eu պարբերականը մարտի 2-ին գրել էր, որ Բաքվում առաջին Եվրոպական խաղերը կարժենան 8 մլրդ ԱՄՆ դոլար: Միջազգային եւ ադրբեջանական վերլուծական կենտրոնների տվյալներով` Բաքվում անցկացված խաղերի վրա Ադրբեջանը ծախսել է մոտ 10 մլրդ դոլար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում