Բաղրամյանում ցուցարարների շարքերում հարբած մարդիկ կան. Ոստիկանություն

Բաղրամյանում ցուցարարների շարքերում հարբած մարդիկ կան. Ոստիկանություն

Բաղրամյան պողոտայում ցուցարարների շարքերում հարբած մարդիկ կան: Այս մասին հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը`իրավապահների մի մեծ խմբով շրջելով ցուցարարների շարքերում: «Արմենպրես»-ի թղթակցի տեղեկացմամբ` Պողոսյանը «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանի հետ առանձնազրույցում նշեց, որ անհրաժեշտ է հեռացնել ալկոհոլ օգտագործած անձանց: Դավիթ Սանասարյան էլ իր հերթին խնդրեց փոխոստիկանապետին ցույց տալ նրանց, և պատրաստակամություն հայտնեց օգնել ոստիկանությանը ալկոհոլ օգտագործած մարդկանց ցուցարարների շարքերից հեռացնելու հարցում:

Հայաստանի Հանրապետության եւ Երևանի փոխոստիկանապետերի գլխավորությամբ իրավապահների խումբը պտույտ գործեց ցուցարարների շրջանում եւ անցավ բարիկադ ծառայող աղբամաններից այն կողմ:

Ոստիկանությունը բանակցությունների արդյունքում ցուցարարներին թույլատրեց որոշ ժամանակ օգտագործել բարձրախոսները: Մինչ այդ, ցուցարարները հրաժարվոմ էին հեռացնել բարձրախոսները աղբամանների վրայից: Ոստիկանները փորձեցին միջամտել ու հեռացնել դրանք, որից հետո ցուցարարները փակեցին դեպի բարձրախոսները շտապող ոստիկանների ճանապարհը: Նրանք ոստիկաններին թույլ չէին տալիս անցնել, ինչից հետո ցուցարարների միջև քաշքշուկ սկսվեց, որը շատ արագ հարթվեց:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում