Գյումրիում ընթանում է կինոկենտրոն ստեղծելու նպատակով կազմակերպված հեռուստամարաթոնը

Գյումրիում ընթանում է կինոկենտրոն ստեղծելու նպատակով կազմակերպված հեռուստամարաթոնը

Գյումրիում կինոկենտրոն ստեղծելու նպատակով հունիսի 30-ին մեկնարկեց հեռուստամարաթոն: Գյումրիում կինոկենտրոն ստեղծելու նախաձեռնությունը քաղաքի երիտասարդներինն է: Հեռուստամարաթոնը անցկացվում է հունիսի 30-ի ժամը 12:00-ից մինչև 22:00 մարզային «Ցայգ» հեռուստատեսության ուղիղ եթերում: Ի դեպ, բոլոր ցանկացողները նախաձեռնությանը կարող են միանալ նաև առցանց:

Մինչ մարաթոնը մի խումբ երիտասարդներ, համախմբվելով այս գաղափարի շուրջ, 3 ամիս շարունակ իրականացնում էին տոմսակների վաճառք: 500 դրամ արժողությամբ տոմսակներից գոյացած գումարը, որն արդեն մոտ 1 մլն դրամ է կազմում, կգումարվի մարաթոնի ընթացքում հավաքված գումարին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց նախաձեռնող խմբի անդամ Սերգեյ Հայրապետյանը: Վերջինս, լինելով ռեժիսոր, գտնում է, որ Գյումրիում շատ են օժտված երիտասարդները, ինչն էլ ստիպել է իրենց համախմբվել այս գաղափարի շուրջ: Կինոկենտրոնը հնարավորո ւթյուն կտա ձեռք բերել տեխնիկա, որն էլ երիտասարդները կարող են օգտագործել: Կինոկենտրոնը կգործի հասարակական հիմունքներով: Կինոկենտրոնից կարող են օգտվել բոլոր նրանք, ովքեր ցանկանում են զբաղվել կինոարվեստով:

Արմենուհի Մխոյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում