Բելառուսի ԱԺ-ն հավանություն է տվել ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցությանը

Բելառուսի ԱԺ-ն հավանություն է տվել ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցությանը

Բելառուսի խորհրդարանի վերին պալատը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության Ղրղզստանի անդամակցության պայմանագրի օրինագիծը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն:

Ավելի վաղ, հունիսի 26-ին համապատասխան օրինագիծը ընդունվել էր Բելառուսի խորհրդարանի ստորին պալատում: Այժմ փաստաթուղթը պետք է ստորագրի Բելառուսի նախագահը:

ԵՏՄ-ին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում