Առանց լիդերի ու հիերարխիայի հնարավոր չէ հաջողության հասնել. Քաղաքագետ

Առանց լիդերի ու հիերարխիայի հնարավոր չէ հաջողության հասնել. Քաղաքագետ

«Սա սոցիալական բունտ է, որն ունենալու է նույն ավարտը, ինչ նախորդները: Այստեղ մայդանի, հեղափոխության տանող որևէ բան չկա, քանի որ լոզունգը սոցիալական է, ավելին՝ այստեղ հավաքված են սոցիալական, կրթական նույն  խավի կամ  մակարդակի վրա  գտնվող մարդիկ, որոնք սովոր են իրենց դժգոհությունն այտահայտել այսկերպ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Կովկասի» ինստիտուտի տնօրեն,  քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ քաղաքագետի,  նույնիսկ քաղաքացիական շարժումների  դեպքում պետք է լինի  հիերարխիա,  լիդեր՝ անհատ կամ  խումբ,  որպեսզի ազդեն  տարվող  քաղաքականության վրա. «Միայն էնտուզիազմն ու զայրույթը բավական չէ հաջողության հասնելու համար»:

Քաղաքագետի դիտարկմամբ, բողոքող քաղաքացիների մեջ որևէ պառակտում չի եղել, քանի որ ի սկզբանե միասնականության հետ կապված խնդիր է եղել,  իշխանությունները ևս  թույլ են տվել սխալներ՝  փորձելով  հարցը ռեֆլեքսորեն լուծել և  ջրցանով  ցրել ցուցարարներին: 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում