Քեսաբի մերձակայքում հրթիռներ են ընկել

Քեսաբի մերձակայքում հրթիռներ են ընկել

Քեսաբի մերձակայքում հունիսի 30-ին հրթիռներ են ընկել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Սիրիահայության շտապօգնության և վերականգնման Քեսաբի գործադիր մարմնի անդամ և Քեսաբի հայ համայնքի մամուլի խոսնակ Կարո Մանճիկյանը՝ ավելացնելով, որ յոթ հրթիռներն ընկել են Քեսաբ ավանի և Ջախալջըխ գյուղի միջև՝ անտառային շրջանում: Վնասներ, բարեբախտաբար, չեն գրանցվել: Նշված շրջանում բնակելի տներ չկան:

Մինչ այդ իրավիճակը Քեսաբում հանդարտ է եղել, միջադեպեր չեն գրանցվել: «Քեսաբում տեղի է ունեցել հայկական վարժարանների դպրոցական տարեվերջյան միջոցառում, բաշխվել են վկայականներ»,- տեղեկացրեց Մանճիկյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում