Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածը կառուցապատումից հետո կկրճատվի երկու անգամ

Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածը կառուցապատումից հետո կկրճատվի երկու անգամ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է «Spea» և ARD իտալական համատեղ կազմակերպության նախագծող թիմի ղեկավար Ատիլիո Սիվիերոյին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի շրջանակներում կառուցվող Արտաշատ-Քաջարան հատվածի (տրանշ 4) Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի նախագծային աշխատանքների տեխնիկա-տնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները:

Նախագծող թիմի ղեկավար Ատիլիո Սիվիերոն նշել է, որ աշխատանքների ընթացքումկազմակերպության կողմից դիտարկվել է 9-ը տարբերակ, որոնցիցուսումնասիրությունների արդյունքում քննարկման է ներկայացվել չորսը: Ըստ այդմ, ներկայիս 120կմ երկարությամբ ճանապարհահատվածը կառուցապատումից հետո երկու անգամ կկրճատվի: Նախագծողի կողմից ներկայացվել են նաև այն տեխնիկական լուծումները, որոնցով պետք է իրականացվեն աշխատանքները:

Գագիկ Բեգլարյանը Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման նախագծիվերաբերյալ ներկայացրել է իր դիտարկումները, առաջարկել շարունակելաշխատանքները և ուսումնասիրություններ ներկայացնել Արտաշատ-Սիսիանճանապարհահատվածի վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում