Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Հայաստանի փրկարար ծառայությունը հուլիսի 1-ին, ժամը 15.37-ին տեղեկություն է ստացել, որ անձը չպարզված քաղաքացին սպառնում է ցած նետվել Հանրապետության փողոցի թիվ 12ա շենքի (12-րդ հարկանի) տանիքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարների, ոստիկանների և քաղաքացիների համատեղ տարված բանակցությունների արդյունքում հաջողվել է կանխել Կ. Մ.-ի (ծնվ. 1968թ.) ինքնասպանության փորձը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում