«Ժամանակ». «Տաշիր» ընկերությունից ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում են, որ Սամվել Կարապետյանը հանդիպել է Դմիտրի Մեդվեդևի հետ

«Ժամանակ». «Տաշիր» ընկերությունից ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում են, որ Սամվել Կարապետյանը հանդիպել է Դմիտրի Մեդվեդևի հետ

««Տաշիր» ընկերությունից ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում են, որ Սամվել Կարապետյանը նախօրեին հանդիպել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ ու քննարկել ՀԷՑ-ի շուրջ ստեղծված խնդիրները: «Տաշիր» ընկերության կորպորատիվ հաղորդակցման և մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար Զառա Աճեմյանը ի պատասխան մեր հարցի՝ ասաց. «Ես չեմ կարող հաստատել այդ ինֆորմացիան»:

Նշենք, որ արդեն տևական ժամանակ է՝ ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, որ Սամվել Կարապետյանը պատրաստվում է գնել ՀԷՑ-ը, որի շուրջ բանակցություններն արդեն իսկ սկսված են: Ըստ մամուլի տեղեկությունների՝ Կարապետյանը ՀԷՑ-ի գնման հարցը քննարկել է նաև Սերժ Սարգսյանի հետ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում