«Ժողովուրդ». Երեկվանից չի գործում Երևան-Վարշավա-Երևան ավիաչվերթը

«Ժողովուրդ». Երեկվանից չի գործում Երևան-Վարշավա-Երևան ավիաչվերթը

««Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ երեկվանից այլևս չի գործում Երևան-Վարշավա-Երևան ավիաչվերթը: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ «Լոթ» ընկերությունը, որը սպասարկում էր նշված չվերթը, ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է կանգնել: Ընկերության տնօրինությունը որոշում է կայացրել դադարեցնել նշված չվերթը: Մի քանի օր շարունակ «Ժողովուրդ»-ը փորձում է «Լոթ» ընկերության տնօրեն Աղվան Գրիգորյանից պարզել, թե ինչ խնդիրներ ունի իր ղեկավարած ընկերությունը:

Մեր հեռախոսազանգերին պատասխանում են նրա աշխատակիցներն ու հայտարարում, որ Աղվան Գրիգորյանը շատ զբաղված է կամ խորհրդակցություն է անցկացնում: Երկու օր շարունակ «Ժողովուրդ»-ը տեղեկությունը փորձում է ճշտել նաև ՀՀ քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանից: Վերջինս ևս մեր հեռախոսազանգերին չի պատասխանում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս օրերին նա էլ Հայաստանում չէ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում