«Ժողովուրդ». Հայաստանում հացի արտադրությունը նվազել է

«Ժողովուրդ». Հայաստանում հացի արտադրությունը նվազել է

«Ժողովուրդ» օրաթերթը հղում կատարելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներին, գրել է, որ այս տարվա վեց ամիսներին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 1.8 տոկոսով: Թերթը նկատում է, որ հացի արտադրության անկումն ուղիղ կապ ունի սպառողների նվազման հետ: Բնականաբար, որքան հացի արտադրությունը նվազում է, նույնքան քիչ է սկսում այն սպառվել:

Մասնավորապես, երբ հացի արտադրության 1,8 տոկոսի անկումը վերածում են սպառողի, ապա ստացվում է, որ այս տարի Հայաստանի բնակչության թիվը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, նվազել է 54 հազար 307-ով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում