Կովալչուկի դիրքորոշումը հիմնազուրկ է. միջազգային խորհրդատուների մոտ պատրաստ ենք ապացուցել. ՀԾԿՀ

Կովալչուկի դիրքորոշումը հիմնազուրկ է. միջազգային խորհրդատուների մոտ պատրաստ ենք ապացուցել. ՀԾԿՀ

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովն արձագանքել է «Ինտեր ՌԱՕ» էներգետիկ ընկերության կառավարման խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկի հայտարարությանը:

«ՀՀ Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովն անհասկանալի և հիմնազուրկ է համարում ստեղծված իրավիճակի շուրջ պարոն Կովալչուկի հնչեցրած դիրքորոշումը, ինչը պատրաստ է ապացուցել նաև միջազգային խորհրդատուների հետ քննարկումների ժամանակ:

Հանձնաժողովը պնդում է, որ ՀՀ օրենսդրությունը, մասնավորապես կարգավորման ոլորտին առնչվող, լիովին համապատասխանում է միջազգային փորձին և ունի լայն կիրառում:  Ստեղծված իրավիճակում անընդունելի ենք համարում սեփական բացթողումներին և թերացումներին էլ ավելի ուշադրություն դարձնելու փոխարեն՝ դրանց արդարացման պատճառ փնտրելու փորձը»,- ասված է  Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Բորիս Կովալչուկը հայտարարել էր, թե «ՀԷՑ-ի երկարամյա  վնասները պայմանավորված են Հայաստանի Հանրապետությունում սակագների կանոնակարգման գործող համակարգով և էլեկտրաէներգետիկայի  շուկայի գործունեությունը  կարգավորող  առկա կանոններով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում