Գրեթե անկարելի է ջնջել Սիսի կաթողիկոսարանը. Աքչամը մեջբերել է Թալեաթի և Ջեմալ փաշայի միջև փոխանակված նամակը

Գրեթե անկարելի է ջնջել  Սիսի կաթողիկոսարանը. Աքչամը մեջբերել է  Թալեաթի և Ջեմալ փաշայի միջև փոխանակված  նամակը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Կիլիկիա» թանգարանի սրահում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության վերաբերյալ դասախոսություն: Այս մասին տեղեկացնում է  Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքը:

Դասախոսությունը ներկայացրել է ԱՄՆ-ի Կլարկ համալսարանի Հայոց ցեղասպանության ամբիոնի վարիչ Թաներ Աքչամը, որի ժամանակ նա անդրադառնալով Սիսի կաթողիկոսարանի վերադարձման պահանջին,  նշել է, որ այս առնչությամբ հազարից ավելի փաստաթղթեր կան օսմանյան արխիվներում, և որ Օսմանյան իշխանություններն այն դիտարկել են որպես  հայ ժողովրդի հոգեմտավոր կրոնական կենտրոն՝  անկախ Պոլսո  և  Էջմիածնի  կենտրոններից: Աքչամը որպես ապացույց  մեջբերել է Թալեաթի և Ջեմալ փաշայի միջև փոխանակված  նամակը, որտեղ շեշտվում է, թե գրեթե անկարելի է ջնջել  Սիսի կաթողիկոսարանը՝ նկատի ունենալով  նրա ճակատագրական կարևորությունը հայության համար:

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում