Նավթի գնանկումը Ադրբեջանին ստիպել է վերանայել տնտեսական զարգացման հեռանկարները

Նավթի գնանկումը Ադրբեջանին ստիպել է վերանայել տնտեսական զարգացման հեռանկարները

Նավթի համաշխարհային գների անկումն Ադրբեջանին ստիպել է վերանայել իր տնտեսական զարգացման հեռանկարները և որոշակի սահմանափակումներ դնել:

Այս մասին APA լրատվական գործակալության հաղորդմամբ,  Բաքվում միջազգային ապահովագրական ֆորումում հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը:

«Ընթացիկ իրավիճակը ստիպում է վերանայել տնտեսական զարգացման հեռանկարները, դրամավարկային քաղաքականությունը և սահմանակող մի շարք միջոցներ ձեռնարկել», -ասել է Շարիֆովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում