ԱԱԾ-ն Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով մոտ 55 տարեկան տղամարդու է փնտրում

ԱԱԾ-ն Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով մոտ 55 տարեկան տղամարդու է փնտրում

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթ փոխանցված ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի և նրա հետ գտնված երկու անձանց նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով, վերը նշված սպանության փորձը կատարելու կասկածանքով, ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից որոնվում է` մոտ 55 տարեկան, 175 սմ հասակով, օվալաձև դեմքով, ալեխառն խիտ մազերով, ամրակազմ մարմնով, ուղիղ քթով, համաչափ դիմագծերով, դեմքին առանց հատուկ նշանների տղամարդ, որի արտաքին նկարագրությամբ կազմված դիմանկարը առկա է, ինչպես նաև պարբերաբար ցուցադրվել է հեռուստատեսությամբ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նկարագրված անձին ճանաչողներին խնդրում է անհապաղ զանգահարել ՀՀ ԱԱԾ 011 52-95-56, 011 58-90-96 և ՀՀ ոստիկանության 1-02 հեռախոսահամարներով կամ հայտնել ՀՀ ոստիկանության մոտական բաժին:

Տեղեկատվություն տրամադրած անձի գաղտնիությունը երաշխավորվում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում