Մեթյու Բրայզան զրկվել է ադրբեջանական «սնման աղբյուրից»

Մեթյու Բրայզան զրկվել է ադրբեջանական «սնման աղբյուրից»

Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան զրկվել է ադրբեջանական «սնման աղբյուրից». ադրբեջանցի օլիգարխ Վարհադ Ահմեդովը հեռացրել է նրան «Թեյմուր Ահմեդովի անվան AzNar» փակ բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդում զբաղեցրած պաշտոնից: Այս մասին որոշումը, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թուրան»-ը, ընդունվել է ընկերության բաժնետերերի ժողովում, որի բաժնետոմսերի 99 տոկոսը պատկանում է ադրբեջանական ծագումով ռուսաստանցի միլիարդատեր Ֆարհադ Ահմեդովին:

Գործակալությունը հաղորդում է, որ նույն ճակատագրին է արժանացել նաեւ ընկերության տնօրենների խորհրդի անդամ, Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության նախկին դեսպան Վասիլի Իստրատովը:

Ընդհանուր ժողովում որոշում է ընդունվել «Թեյմուր Ահմեդովի անվցան AzNar» ՓԲԸ տնօրենների խորհուրդը վերացնելու մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում