Մեծամորի ատոմակայանն ու ՀԷԿ-երն ավելացրել են էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները

Մեծամորի ատոմակայանն ու ՀԷԿ-երն ավելացրել են էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները

Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում կրճատվել է շուրջ 2.9 տոկոսով: Հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 3 մլրդ 157 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, իսկ արտադրված և բաշխված էլեկտրաէներգիայի ծավալն ընթացիկ գներով կազմել է 82 մլրդ 347.5 մլն դրամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանրապետությունում էլեկտրաէներգիայի 39.1 տոկոսն արտադրվել է ջերմաէլեկտրակայաններում, 15.6 տոկոսը` ատոմային էլեկտրակայանում, 14.2 տոկոսը` հիդրոէլեկտրակայաններում, իսկ 31 տոկոսը կազմել է հաղորդման և բաշխման ժամանակ ստեղծված էլեկտրաէներգիան:

2015 թվականի հունվար-մայիսին առավել շատ էլեկտրաէներգիա  է արտադրվել Հայաստանի ատոմային էլեկտրակայանում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀԱԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալն աճել է 15.5 տոկոսով` կազմելով 1 մլրդ 266.6 մլն կՎտ/ժ:

Տարվա առաջին հինգ ամիսներին ՋԷԿ-երում արտադրված էլեկկտրաէներգիայի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 26.5 տոկոսով` կազմելով 940.7 մլն կՎտ/ժ:Հիդրոէլեկտրակայաններում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը հունվար-մայիսին ավելացել է 8.7 տոկոսով և կազմել 947.8 մլն կՎտ/ժ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում