Հայտնի է ՀՀ ճանապարհային ոստիկանության նոր պետի անունը

Հայտնի է ՀՀ ճանապարհային ոստիկանության նոր պետի անունը

ՀՀ ճանապարհային ոստիկանության նոր պետ է նշանակվել ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչության նախկին պետ գնդապետ Արմեն Հակոբյանը:

Այս տեղեկությունը «Արմենպրես»-ին հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

2015 թվականի հունիսի 29-ին Արտակ Հարությանյանը իր դիմումի համաձայն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և գրանցվել է ՀՀ ոստիկանության  կադրային ռեզերվում:

ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնին Արտակ Հարությունյանը նշանակվել էր 2014 թվականի հոկտեմբերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում