Դիլիջան քաղաքում գարեջուր կարտադրեն

Դիլիջան քաղաքում  գարեջուր կարտադրեն

200 միլիոն դրամը գերազանցող արժեքով ներմուծվող սարքավորումների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը 3 տարով հետաձգելով, կառավարությունը հերթական աջակցությունն է ցուցաբերել ներդրումային խոշոր ծրագրի իրականացմանը: Այս դեպքում «Հ և Տ Հակոբյաններ» ՍՊԸ-ն նախատեսում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում կազմակերպել գարեջրի արտադրություն: Շուրջ 630 միլիոն դրամ կազմող ներդրումային ծրագրի արդյունքում կստեղծվի 60 աշխատատեղ:

Մեկ այլ որոշումով հավանություն տալով «Արմհոլդինգ» ՓԲԸ արտահանման 2015-2017թթ. ծրագրին, կառավարությունը «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված ապրանքների մաքսային արժեքի նվազագույն մեծությունը սահմանել է համապատասխանաբար ըստ տարիների 15, 20, 24 մլրդ դրամ:

Ի դեպ, տեղական ընկերությունների արտադրանքի արտահանման և դեպի Հայաստան ներդրումների աճի ապահովման նպատակով կառավարության որոշմամբ ստեղծվել է Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքների ծրագրի ղեկավար հանձնաժողով: Գործադիրը հաստատել է հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում