Դեռ չենք ունեցել նման տեխնիկա, որ կգնենք հայ-ռուսական նոր համաձայնագրով. Էդուարդ Շարմազանով. Tert.am

Դեռ չենք ունեցել նման տեխնիկա, որ կգնենք հայ-ռուսական նոր համաձայնագրով. Էդուարդ Շարմազանով. Tert.am

ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ, ՀՀԿ խոսնակ  Էդուարդ Շարմազանովը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է սահմանադրական փոփոխություններին, կառավարման մոդելին և հայ-ռուսական հարաբերություններին առնչվող խնդիրների:

-Պարո՛ն Շարմազանով, ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագիր է քննարկվում։ Ի՞նչ զինատեսակներ են ձեռք բերվելու:

-Այո՛ տեղյակ եմ, յուրաքանչյուր պատգամավոր, կարող է առաջին՝ գաղտնի բաժինը մտնել և իր համար եզրակացություն անել: Կարող եմ ասել, որ այն, ինչ պետք է ձեռք բերենք, առ այսօր Հայաստանը նման տեխնիկա չի ունեցել, և դա կարևոր է թե՛ մեր անվտանգության համակարգի, թե՛ տարածաշրջանային անվտանգություն ապահովելու համար: 

Իսկ հնարավո՞ր է, որ դա պայմանավորված է տեղեկություններով, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել:

-Չեմ կարծում, որ դրանով է պայմանավորված: Պայմանավորված է  նրանով, որ մենք ունենք անհրաժեշտություն՝ մեր անվտանգության  ռազմական համակարգը զինել ավելի նորացված տեխնիկայով:  Եվ կարծում եմ՝ նման տեխնիկա մենք առ այսօր չենք ունեցել: Եվ ուզում եմ հիշեցնել, որ կառավարության ներկայացուցիչը նշեց, որ սեպտեմբերին հնարավոր է՝ Ռուսաստանում գների վերահաշվարկ արվի, և այս դեպքում մենք միգուցե շատ ավելի թանկ գին պետք է վճարեինք այդ տեխնիկայի համար:

Հարցազրույցն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում