Սփյուռքահայ գործիչները ՀՀ վարչապետին են ներկայացրել ծառայությունների ոլորտին առնչվող ներդրումային ծրագրեր

Սփյուռքահայ գործիչները ՀՀ վարչապետին են ներկայացրել  ծառայությունների ոլորտին առնչվող  ներդրումային ծրագրեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Մարսելի մասնաճյուղի ղեկավար Պատրիկ Մալաքյանին և Real Estate ներդրումային ընկերության նախագահ Ռեմի Մակինաջյանին: Հյուրերը վարչապետին են ներկայացրել Հայաստանում ծառայությունների մատուցման ոլորտում նախատեսվող լայնածավալ ներդրումային ծրագրերը: Դրանց արդյունքում նախատեսվում է աշխարհահռչակ մի շարք ապրանքանիշերի ներկայացուցչություններին ներգրավել հայաստանյան շուկա, կառուցել սպասարկման օբյեկտներ և այլն:

Հովիկ Աբրահամյանը ողջունել է սփյուռքահայ գործիչների՝ հայրենիքում ներդրումներ կատարելու նախաձեռնությունը և հայտնել կառավարության աջակցությունը դրանց իրականացման գործում: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում