Դոլարը փոքր-ինչ թանկացել է

Դոլարը փոքր-ինչ թանկացել է

ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն`  հուլիսի 2-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.23 դրամով` կազմելով 472.45 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.2 դրամով և կազմել 523.24 դրամ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի  և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.06  դրամով` կազմելով 8.48 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.62 դրամով և կազմել 737.73  դրամ:

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հուլիսի 2-ին կազմել է 17 հազար 741.47 դրամ, արծաթի գինը՝ 237.41 դրամ, պլատինի գինը՝ 16 հազար 3435.17 դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում