Մարալիկի գազալցակայանում պայթյուն է գրանցվել

Մարալիկի գազալցակայանում պայթյուն է գրանցվել

Պայթյուն է գրանցվել Մարալիկի գազալցակայանում: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչությունից, պայթյունը գրանցվել է Հրանտ Շահինյան փողոցի թիվ 1 հասցեում` «Անի-Մարալիկ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում, կան տուժածներ: Վարչությունը դեպքի մասին ահազանգ ստացել է հուլիսի 3-ին,ժամը 14.38-ին: Դեպքի վայր է մեկնել Անիի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբ՝ պետ, փ/ծ փոխգնդապետ Այվազյանի գլխավորությամբ:

Տեղում պարզվել է, որ «Անի-Մարալիկ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի կոմպրեսորային հատվածում` պայթել է նստվածքահավաքիչ բալոնը« ինչից բենզալցալակայնի աշխատակիցներ Բաբկեն Մանուկյանը (ծնվ. 1963թ.) և Արշակ Մանուկյանը (ծնվ. 1948թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնում Բաբկեն Մանուկյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Արշակ Մանուկյանինը՝ միջին ծանրության:

Արմենուհի Մխոյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում