«168 ժամ». Ինչ լինում է, ասում են՝ իշխանություններն են արել, որովհետև ուրիշ պատասխան չունեն մարդիկ

«168 ժամ». Ինչ լինում է, ասում են՝ իշխանություններն են արել, որովհետև ուրիշ պատասխան չունեն մարդիկ

«Կան նաև կարծիքներ, որ իշխանություններին ձեռնտու է Բաղրամյան պողոտայի փակ լինելն ու ժողովրդի ընդվզումը, քանի որ նրանք դա օգտագործում էին Ռուսաստանի հետ բանակցություններում, ու դրա համար նման հանդուրժողականություն էին ցուցաբերում Բաղրամյան պողոտայում: Մեր թղթակցի հետ զրույցում՝ արձագանքելով նման գնահատականներին, քաղաքագետ Մանվել Սարգսյանն ասել է. «Բայց ի՞նչ հանդուրժողականություն է ցուցաբերվել: Այդ կարծիքները հնչում են, որովհետև նման կարծիքներ հայտնողները չեն հասկանում պայքարի այն տրամաբանությունը, որի մասին ես խոսում եմ: Նրանք այն մարդիկ են, ովքեր չեն հասկանում, որ Ոստիկանությունը չի կարող աղբամանները վերցնել, ու դրա համար սկսում են հորինել:

Ինչ լինում է, ասում են՝ իշխանություններն են արել, ցանկացած բան ասում են՝ իրենք են արել, որովհետև ուրիշ պատասխան չունեն մարդիկ: Այն, որ իշխանություններն օգտվել են, որ Ռուսաստանը մի քիչ հետ կանգնեց, դա փաստ է, բայց դա չի նշանակում, որ այս մարդիկ ուզել են իրենց համար նման վիճակ ստեղծել: Սիմվոլիկ կարելի է ասել, որ Վովա Գասպարյանն ամեն օր աղոթում է, որ այս ամենն ինքն իրեն վերանա, բայց ես չեմ կարծում, որ էլեկտրաէներգիայի սակագնի հարցն այն հարցն է, որտեղ մարդիկ կարող են փոշմանել ու ասել ՝ «լավ, ինչ ուզում են, թող անեն»: Նման բան չի կարող լինել»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում