«Չորրորդ իշխանություն». Կոնֆլիկտ բարձրաստիճանների զավակների, քրեական հեղինակությունների և գեներալիտետի մասնակցությամբ

«Չորրորդ իշխանություն». Կոնֆլիկտ բարձրաստիճանների զավակների, քրեական հեղինակությունների և գեներալիտետի մասնակցությամբ

««ՉԻ»տեղեկություններով՝ նոր կոնֆլիկտ է հասունանում քրեական աշխարհում, և, ինչպես մնացած բոլոր դեպքերում, այս անգամ ևս պատմության մեջ շոշափվում են բարձրաստիճան պաշտոնյաների զավակների ու ազգականների անունները: Այս անգամ իրադարձությունները պտտվում են Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանի որդու Մհերի և Աժ՝ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի զարմիկի՝ Գևորի անունները: Մի կողմում Մհերն ու Գևորն են, մյուս կողմում՝ թաղային հեղինակության համարում ունեցող Քանաքեռցի Տույը:

Մեր տեղեկություններով՝ Վաչե Ղազարյանի որդին՝ Մհերը, և Սամվել Ալեքսանյանի զարմիկը՝ Գևորը, խնդիր են ունենում քաղաքացիննրից մեկի հետ: Նա պաշտպանության նպատակով դիմում է թաղային հնղինակությանը՝ Տույին: Վերջինս քաղաքացու շահերի պաշտպանության շրջանակներում հեռախոսազրույց է ունենում Մհերի և Գևորի հետ, որոնք հայտնում են, որ իրեն դիմած անձնավորությունը սխալ է պահել իրեն, ուստի պետք է պատժվի: Տույն էլ փորձում է խնդիրը լուծել վկայակոչելով իր անձն ու հեղինակությունը: Սա զայրացնում է երիտասարդներին, որոնք կոպիտ ու վիրավորական բառերով հեռուն են ուղարկում Տույին: Վերջինս դնում է լսափողը և այլևս չի պատասխանում բարձրաստիճանների ազգականների զանգերին: Հասկանալով, որ պատմությանը կարող է իր դեմ շրջվել՝ Քանաքեռցին այս անգամ արդեն իր պաշտպանության հարցերով դիմում է գեներալ Հայկազ Բաղմանյանին և ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին՝ Քեթրինի Միհրանին: Թե ինչպես կամ ում օգտին կհանգուցալուծվի ստեղծված իրավիճակը՝ պարզ կդառնա առաջիկա զարգացումներից»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում