«Չորրորդ իշխանություն». Հայաստանում նվազել է ռուսական արտադրության ավտոմեքենաների ներկրումը

«Չորրորդ իշխանություն». Հայաստանում նվազել է ռուսական արտադրության ավտոմեքենաների ներկրումը

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է, թե 2014թ. ընթացքում Հայաստանում նվազել է ռուսական արտադրության ավտոմեքենաների ներկրումը: Եթե 2013 թվականին Հայաստան ներկրվել էր ռուսական արտադրության 2347 մեքենա, ապա 2014թ. այդ թիվը դարձել է 1881 հատ:

Թերթը նկատում է, որ ընդհանրապես մեքենաների ներմուծումը նախորդ տարի ավելացել է 2013թ. ներմուծված 41102 հատից դառնալով 46475 հատ: Ի դեպ, հիմնականում ավելացել է, մինչև 5 հազար և 5-10 հազար դոլար արժողության մեքենաների ներմուծումը, ասել է թե՝ բնակչությունն, այնուամենայնիվ, ձգտում է էժան մեքենաների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում