«Ժամանակ». ԲՀԿ-ական պատգամավորները պնդում են, որ Ուրիխանյանի կուսակցությանը անդամակցելու մտադրություն չունեն

«Ժամանակ». ԲՀԿ-ական պատգամավորները պնդում են, որ Ուրիխանյանի կուսակցությանը անդամակցելու մտադրություն չունեն

Երեկ տեղի է ունեցել «Ալյանս» կուսակցության վարչության նիստը: Ըստ տարածված տեղեկությունների՝ նիստում քննարկվելու էր ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորների «Ալյանս» կուսակցությանը անդամակցելու հարցը: Ի պատասխան «Ժամանակ»-ի թղթակցի հարցին՝ որքանո՞վ է հնարավոր իրենց անդամակցությունը «Ալյանսին», նախկին ԲՀԿ-ական պատգամավորները զարմացած պնդել են, որ այդպիսի մտադրություն չեն ունեցել և չեն կարող ունենալ:

Իսկ նիստի ավարտից հետո կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանն ասել է, որ կոնկրետ անուններ չկան, չնայած չի բացառվում, որ լինեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում