«Հայկական Ժամանակ». Բաղրամյան պողոտայի նստացույցը ճգնաժամի նշաններ է ցույց տալիս

«Հայկական Ժամանակ». Բաղրամյան պողոտայի նստացույցը ճգնաժամի նշաններ է ցույց տալիս

«Հայկական Ժամանակ»-ը գրում է. «Բաղրամյան պողոտայի նստացույցը ճգնաժամի լրջագույն նշաններ է ցույց տալիս: Երեկ ողջ օրվա ընթացքում քաղաքացիների մասնակցության նվազագույն ցուցանիշներն են արձանագրվել թե գիշերը, թե առավոտյան և թե երեկոյան:

Բացի դա նստացույցի նկատմամբ հանրային հետաքրքրությունը նույնպես նվազել է և եթե նախկին օրերին նստացույցի ուղիղ հեռարձակմանը հետևում էր մի քանի տասնյակ հազար քաղաքացի, երեկվա ընթացքում այդ ցուցանիշը չի անցել մի քանի հազարից: Ակնհայտ է, որ նստացույցը գնում է շարունակական անկման, և կազմակերպիչները այն վերակենդանացնելու ոչ մի միջոց չեն գտնում:

Մեր տեղեկություններով, կազմակերպիչների մի մասը հակվում է այն մտքին, որ նստացույցը պետք է դադարեցնել, դադար առնել և հետագա անելիքները պլանավորել: Բայցևայնպես, շատ դժվար է այս որոշման պատասխանատվությունը վերցնել:

Մյուս կողմից էլ ժամանակը ցույց է տալիս, որ Բաղրամյան պողոտայում մնալը ոչ մի բան չի տալիս: Ցուցարարների հույսը այն է, որ ոստիկանությունը գործողություն կձեռնարկի, ինչը արժանապատիվ նահանջի հնարավորություն կտա: Ոստիկանությունը, սակայն, առայժմ հարձակման ցանկություն չի ցուցաբերում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում