«Հրապարակ». Զաքարյան եղբայրներից մեկի առողջական վիճակը լավ չէ

«Հրապարակ». Զաքարյան եղբայրներից մեկի առողջական վիճակը լավ չէ

«Սդղի գյոլ» կոչվող տարածքում դաժան ծեծի ենթարկված Զաքարյան եղբայրներից Հարություն Զաքարյանի մոտ կրկին առողջական խնդիրներ կան: «Հրապարակի» տեղեկություններով, ՌԴ-ից վերադառնալուց հետո, հավանաբար ճնշման պատճառով, նրա աչքի մազանոթը վնասվել է, աչքը նորից արյուն է լցվել, երիտասարդն ահավոր ցավերի մեջ է, այնքան, որ նորից ցանկացել են վերադառնալ ՌԴ, սակայն Հարությունին վիրահատած պրոֆեսորը հաջորդ օրը պետք է թռչեր ԱՄՆ:

Հարազատները կապ են հաստատել բժշկի հետ, վերջինս ասել է՝ թող մնա անշարժ, պառկած, դեղորայքային բուժում ստանա, իսկ օգոստոսին կտեղափոխեն Մոսկվա՝ կրկին վիրահատության: Արդեն երեկ վիրահատություն արել են, հերթականն էլ նախատեսված է հոկտեմբերին: Հայաստանում այդ վիրահատությունը չեն կարող անել, մասնագետները դեմ են նաև, որ «աչքի մեջ տարբեր բժիշկներ մտնեն»:

Հարությունի մի աչքի տեսողությունը վերականգնելն արդեն անհնար է, նրանք գոհ կլինեն, եթե անգամ հաջողվի արտաքին տեսքը պահպանել: Բարեբախտաբար, երկրորդ աչքը նորմալ է, բորբոքումներ չկան: Զաքարյանների մյուս որդին՝ Մուշեղը, ևս այնքան էլ լավ չէ: Նա ավելի վաղ վիրահատվել եր Երևանում, սակայն գլխացավերը հանգիստ չեն տալիս:

Ինչ վերաբերում է զննությանը, ապա ՌԴ մեկնելուց առաջ Հարությունը ցուցմունք տվել էր, սակայն վերադարձից հետո դեռ չի հարցաքննվել:

Զաքարյանները տեղյակ են, որ գործով արդեն մեղադրանք է առաջադրվել մարզպետի եղբորը, հետախուզման մեջ է եղբորորդին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում