ՀՀ արդարադատության նախարարության շենքում հրդեհ է բռնկվել

ՀՀ արդարադատության նախարարության շենքում հրդեհ է բռնկվել

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգի իրավիճակների նախարարություն հուլիսի 4-ին, ժամը 01.21-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 41ա հասցեում գտնվող ՀՀ Արդարադատության նախարարության շենքում ծուխ է նկատվում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻ նախարարությունից, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.47-ին, մարվել` 02.00-ին: Այրվել է նիստերի դահլիճին կից օժանդակ սենյակը (20 քմ)՝ գույքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում