Ամուսինը խոհանացային դանակով սպանել է կնոջը

Ամուսինը խոհանացային դանակով սպանել է կնոջը

«Արաբկիր» շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հուլիսի 4-ին, ժամը 4.05-ին, հաղորդում է ստացվել, որ Քանաքեռի 14-րդ փողոցի տներից մեկում մահացած կին կա: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հուլիսի 4-ին, ժամը 3.45-ին, 1973թ. ծնված Վահան Կարապետյանը տանը, վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածել է կնոջ` 1977 թ. ծնված Հայկանուշ Սորսումաթյանի կրծքավանդակի ձախ առաջնային շրջանին, ինչի հետևանքով կինը մահացել է:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Վահան Կարապետյանը կալանավորված է: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում