Բողոքի ակցիայի մասնակիցները խոստանում են հստակեցնել հետագա քայլերը

Բողոքի ակցիայի մասնակիցները խոստանում են հստակեցնել հետագա քայլերը

Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիայի համակարգող խմբի անդամները երեկոյան հանդես կգան հայտարարությամբ իրենց հետագա քայլերի մասին: Այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողներին հայտնեց շարժման համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը:

«Մենք ժամը 21:00-ին հանդես ենք գալու հայտարարությամբ մեր հետագա քայլերի մասին: Կլինեն հայտարարություններ, որոնք կներկայացնենք ժողովրդի դատին: Եթե ժողովուրդը հավանություն տա մեր պլաններին, կանցնենք վճռական քայլերի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սանասարյանը:

Նա վստահեցրեց, որ որևէ անօրինական գործողություն չեն իրականացնելու: Եթե իրենց առաջարկները չարժանանան ժողովրդի հավանությանը, այլ քայլեր կմտածեն: Սանասարյանն այլ հարցերի չպատասխանեց` ընդգծելով, որ ամեն ինչի մասին հանրությունը կտեղեկանա ժամը 21:00-ին, երբ շարժման համակարգող խմբի անդամները կհայտարարեն իրենց հետագա քայլերի մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում