ԵԽԽՎ պատգամավորը դեմ է կառույցին բռնապետական Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությանը

ԵԽԽՎ պատգամավորը դեմ է կառույցին բռնապետական Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությանը

Ադրբեջանում իրավապաշտպանների, լրագրողների եւ այլախոհների բռնաճնշումների հետ կապված քննադատական բանաձեւի ընդունումը շրջադարձային կետ հանդիսացավ բռնապետական Ադրբեջանի նկատմամբ ԵԽԽՎ-ի դիրքրոշոման մեջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման կարծիք է հայտնել գերմանական Der Tagesspiegel թերթն, անդրադառնալով Ադրբեջանում մարդու իրավունքների եւ խոսքի ազատության ոլորտում տիրող աղետալի վիճակին:

«Հրաժեշտ «խավիարային դիվանագիտությանը» վերնագրով հոդվածում թերթը նշում է, որ Ադրբեջանի կառավարության «խավիարային դիվանագիտությունը» կորցրել է իր ազդեցությունը:

Թերթը հայտնում է, որ Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» պատճառով հեղինակությունը վտանգելու առաջ կանգնած եվրոպացի խորհրդարանականները ցանկանում են սահմանափակել ավտորիտար երկրների ազդեցության հնարավորությունները:

Թերթը հիշեցնում է 2013 թվականին Ադրբեջանիում քաղաքական բանտարկյալների գծով ԵԽԽՎ զեկուցող Քրիստոֆ Ստրասերի պատրաստած բանաձեւի չընդունումը ԵԽԽՎ-ում, որում ներկայացվել էր այդ երկրում քաղբանտարկյալների վիճակը, եւ նշում, որ այն չընդունվեց հենց «խավիարային դիվանագիտությունից» սնվող պատգամավորների եւ ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակության` Ադրբեջանին արված աջակցության շնորհիվ:

«Եվրոպայի կայունության նախաձեռնություն» կազմկաերպության ղեկավար Ջերալդ Կնաուսն այդ առնչությամբ հայտարարել էր. «Ինչպե՞ս կարող է լինել, որ դիկտատուրան այդքան հզոր ազդեցություն ունենա հիմնարար սկզբունքը ժողովրդավարությունն ընդունած կազմակերպության վրա»:

Բունդեսթագի անդամ, Կանաչների կուսակցության պատգամավոր Մարի Լուիզա Բեկը հայտարարել էր, որ «ավտորիտար երկրների պատգամավորները Եվրոպայի Խորհուրդը վերածել են խանութի»:

ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավարի տեղակալ Ֆրանկ Շվաբեն գտնում է, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի գծով քվերակությունը շրջադարձային կետ հանդիսացավ «խավիարային դիվանագիտության» դեմ պայքարում:

«Դա նաեւ նշանակում է, որ եկել է Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» արդյունավետության վերջը: Մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված չափանիշների պահպանման կողմնակիցներն սկսել են այդ մասին խոսել ավելի պարզ եւ բաց»,- ասել է նա:

Նկատի առնելով Ադրբեջանում առաջիկայում անցկավելիք խորհրդարանական ընտրությունները՝ Ջերալդ Կնաուսը գտնում է, որ ԵԽ-ն դարձյալ պետք է դիտորդական առաքելություն ուղարկի` այդ երկրում ընտրություների լեգիտիմությունը գնահատելու համար: Նա նաեւ հայտարարել է, որ «դիկտատուրայի ներկայացուցիչները չպետք է ազատ ընտրված խորհրդարանականների հետ ԵԽԽՎ-ում մասնակցեն միեւյույն ժողովներին»:

Թերթը հավելում է, որ Ադրբեջանի իշխանությունն այնքան է զայրացել ԵԽԽՎ-ում իր դեմ բանաձեւի ընդունումից, որ երկիրը ԵԽ-ից դուրս գալու մասին կարծիքներ է բարձրաձայնել:

Ջերալդ Կնաուսը գտնում է, որ նման տիպի հայտարարությունները մարտավարական քայլ են: «Ադրբեջանը լոբբիստական գործի վրա չափից մեծ ֆինանսական միջոցներ է ներդրել», -ընդգծել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում