Քաղաքապետարանն Արաբկիրում բնակվող սիրիահայ ընտանիքների համար ճանաչողական էքսկուրսիա է կազմակերպել

Քաղաքապետարանն Արաբկիրում բնակվող սիրիահայ ընտանիքների համար ճանաչողական էքսկուրսիա է կազմակերպել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հոգածությամբ Արաբկիր վարչական շրջանում բնակվող մի խումբ սիրիահայ ընտանիքների համար կազմակերպվել է «Երևան` զգա ջերմությունը» խորագրով էքսկուրսիա` «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային ծրագրով:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երթուղու ընթացքում ներկայացվել են մայրաքաղաքի պատմամշակութային հուշարձանների պատմությունն ու տեսարժան վայրերի համառոտ նկարագիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում