Փորձագետը սահմանադրական բարեփոխումների նախագիծը երկկուսակցական համակարգի անցնելու փորձ է համարում

Փորձագետը սահմանադրական բարեփոխումների նախագիծը երկկուսակցական համակարգի անցնելու փորձ է համարում

Սահմանադրական բարեփոխումների նախագծով փորձ է արվում անցնել երկկուսակցական համակարգի: «Դա դրական է, քանի որ Հայաստանի նման փոքր երկրում այսքան շատ կուսակցություններ պետք չեն: Իսկ երկկուսակցական համակարգը շատ երկրներում իրեն արդարացում է, և դա վատ տարբերակ չի լինի: Նախագահի ընտրական գործընթացին ընտրիչների ներգրավումը փորձ է անցում կատարելու ամերիկյան համակ արգի, իսկ կրճատելով ընտրությունների հաճախականությունը՝ կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նման գնահատական ներկայացրեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը:

Տեղեկատվական անվտանգության փորձագետը հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ հենց ընդդիմությունն էր պահանջում Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգի հաստատումը: «Իսկ այսօր այդ նույն ընդդիմության ներկայացուցիչները քննադատում են սահմանադրական բարեփոխումները: Անփոփոխ սահմանադրություններով լավ վիճակի հասնել հնարավոր չի լինի: Սահմանադրության փոփոխման նախագծի ամենակարևոր հատվածներից մեկը խորհրդարանական մոդելն է: Մենք պետք է հաշվի առնենք, որ սահմանադրության այս բարեփոխումների փաթեթ ի ընդունման դեպքում այն քսան-երեսուն տարի չի փոփոխվի, և այդ ժամանակ տեղի կունենան դրական փոփոխություններ»,- նշեց Տիգրան Քոչարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում