Գարեգին Նժդեհի հրապարակի շրջանաձև հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Գարեգին Նժդեհի հրապարակի շրջանաձև հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի անվան հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում 2015 թվականի հուլիսի 26-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան հրապարակի շրջանա ձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները. հարակից փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում