Ծառուկյանը հանդիպել է Արամ Ա-ին և 500.000 դոլար նվիրաբերել սիրիահայությանը և Անթիլիասին (ֆոտո)

Ծառուկյանը հանդիպել է Արամ Ա-ին և 500.000 դոլար նվիրաբերել սիրիահայությանը և Անթիլիասին (ֆոտո)

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ  Գագիկ Ծառուկյանը  հուլիսի 24-ին այցելել է Լիբանանի Անթիլիասի Մայրավանք և հանդիպում ունեցել  Արամ Ա. կաթողիկոսին հետ, որին մասնակցել են նաև Լիբանանի և Բերիո թեմերի առաջնորդները,  Ազգային կենտրոնական վարչության և Ազգային մարմինների ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում է Կիլիկիո կաթողիկոսության կայքը:

Շուրջ մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Արամ Ա. կաթողիկոսը ողջունելով Ծառուկյանի այցը՝ նկատել է, որ «Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը լոկ  պատմական աթոռ չէ,  Ցեղասպանությունից հետո այն  պատմական առաքելություն է կատարել  Սփյուռքում՝ հայապահպանման,  եկեղեցաշինական  և  դպրոցաշինական  աշխատանքներ  ձեռնարկելով»: 

«Ազգային պահանջատիրության և մեր ժողովրդի ոտնահարված իրավունքների ձեռքբերման գծով այս Աթոռը ևս կարևոր դերակատարություն ունեցավ Սփյուռքի մեջ»,-հավելել է Արամ Ա-ն:

Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Ծառուկյանի եկեղեցաշինության և մարդասիրական  բնագավառներում  բարեգործությունները: Իր հերթին Գագիկ Ծառուկյան 500 հազար դոլար է  նվիրաբերել սիրիահայությանը և Անթիլիասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում